Ереван, 29.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Չինաստանը Սիրիայում կհաղթի առանց մի հատիկ փամփուշտի

МЕЖДУНАРОДНОЕ

Սիրիայի զինված հակամարտության շուտափույթ ավարտն այլևս որևէ մեկի մոտ կասկածներ չի հարուցում, և հիմա շատերն են սկսել խոսել ոչ թե նույնիսկ խնդրի քաղաքական հանգուցալուծման, այլ այն մասին, թե ովքեր և ինչպես են վերականգնելու ավերակված Սիրիան: Past.am-ը տեղեկացավ, որ ՝ համաշխարհային բանկի փորձագետների հաշվարկով՝ 2011–17 թթ. ծավալված պատերազմի արդյունքում Սիրիան արդեն իսկ շուրջ 226 մլրդ դոլարի վնասներ է կրել: Մոտավորապես նույն թվի մասին էր հայտարարել Սիրիայի նախագահ Բաշար–ալ–Ասադը, ինչը նշանակում է, որ եթե նույնիսկ ամեն բան բարեհաջող ավարտվի նաև խնդրի քաղաքական կարգավորման հարթության վրա, միևնույն է, երկրի վերականգնումն ամենամեծ մարտահրավերն է լինելու նրա, կամ՝ մեկ այլ կառավարության համար: Ի վերջո, նույն ՀԲ տվյալներով՝ 226 մլրդ դոլարը գրեթե 10 անգամ է գերազանցում Սիրիայի ՀՆԱ–ն, այն էլ՝ պատերազմի սկզբին գրանցված ցուցանիշներով:

Հետաքրքիր է, որ այս հարցն ավելի շատ թուրքական մեդիային է հետաքրքրում, որտեղ վերջին շրջանում միանգամից մի քանի հրապարակումներ հայտնվեցին այս թեմայով: Ընդ որում, այն կարևոր փաստի ամրագրմամբ, որ նախ՝ Ասադն այդ հարցում Թուրքիայից օգնություն չի խնդրի, բացի այդ՝ ամենամեծ ցանկության դեպքում անգամ Թուրքիան ինքը նման հնարավորություն չունի: Բնականաբար, ազդվելով ներկայիս իրավիճակից, Թուրքիայում, նախ և առաջ, Մոսկվային են նման դերակատարում վերապահում: Բայց պարզից էլ պարզ է, որ հատկապես միջազգային պատժամիջոցների ֆոնին թուլացած ռուսական տնտեսությունն ի վիճակի չէ տեսանելի ապագայում սիրիական գլխավոր ներդրողը դառնալ: Եթե, իհարկե, առանձին նախագծեր չենք դիտարկում: Այդ առումով նույն իրավիճակում են նաև Պարսից ծոցի երկրները, որոնք նույնպես ոչ միայն սեփական խնդիրների մեջ են թաթախված, այլև վստահություն չեն ներշնչում պաշտոնական Դամասկոսին: Ինչ վերաբերում է ԱՄՆ–ին՝ դժվար է հավատալ, որ հատկապես Ասադի կառավարման պայմաններում Վաշինգտոնն այնքան կտարվի Սիրիայի վերականգնման գաղափարով, որ միլիարդներ ծախսի հանուն դրա: Չենք բացառում, իհարկե, քրդերին տրվելիք օգնությունը, ինչի մասին թուրքական մեդիան խոհեմորեն լռում է, սակայն, մենք նույնպես համոզված ենք, որ եթե նույնիսկ այս կողմերում արևմտյան փողեր հայտնվեն, դրանք բացառապես եվրոպական ծագում կունենան, այն էլ՝ հումանիտար նպատակներով:

Այնպես, որ՝ խնդրի շուրջ երկար մտածելուց հետո փորձագետները Չինաստանի տարբերակին են հակվել՝ իբրև այս վարկածի օգտին վկայող ապացույց մատնացույց անելով օգոսոտսի վերջին հրավիրված Դամասկոսյան միջազգային ցուցահանդեսը, որին Չինաստանն ամենաբարձր մակարդակով էր ներկայացել: Ավելի վաղ էլ՝ հուլիսի 9–ին, Չինաստանում Սիրիայի դեսպանատունը Սիրիական օրեր էր կազմակերպել, այն որպես սիրիական ժողովրդին մատուցված չինական օժանդակության մեծ ձեռնարկ ներկայացնելով, և այդ ֆոնին Չինաստանում Սիրիայի դեսպան Իմադ Մուսատաֆայի հայտարարությունը, թե իր երկիրը պատրաստվում է հենց չինական ընկերություններին նախապատվություն տալ Սիրիան վերականգնելու գործում, անսպասելի չհնչեց: Ի վերջո, այդ օրը շուրջ 2000 չինական ընկերություններ միայն շինարարական ոլորտն էին ներկայացնում, և հենց տեղում էլ կնքեցին առաջին գործարքը, որ վերաբերում էր Սիրիայի արդյունաբերական պարկի նախագծմանը և մոտ 2 մլրդ դոլար արժեր:

Ի դեպ, հարկ է նշել, որ պատերազմից առաջ էլ Չինաստանը Սիրիայում ամենամեծ ներդրողն էր: Այդ թվում՝ հումքային հետախուզման և արդյունահանման ոլորտում: Եվ դա բնական է, որովհետև Մետաքսի ճանապարհը, կամ՝ Մեկ գոտի, մեկ ուղի գաղափարը տիրաժավորող Չինաստանը, որն այժմ նախագծում է Շանհայից Բեռլին հասնելու համար ոչ թե 15, այլ 2 օրվա հնարավորություն ընձեռել, պիտի՛ որ կարևորեր միջերկրածովյան ռազմավարական դիրք ունեցող Սիրիան:

Այնպես որ՝ թուրքական ողբերգությունը անհիմն չէ: Գուցե մի փոքր խտացնում են գույները՝ հայտարարելով, թե Չինաստանն առանց մի հատիկ փամփուշտի է Սիրիայում գլխավոր հաղթող ներկայանում, բայց, անշուշտ, ճիշտ են ընկալում իրավիճակը, որ վերջնականապես են փչացրել հարաբերությունները Սիրիայի հետ: Եվ ոչ միայն:

 

Цифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектам