Աճառյան փողոցում գտնվող փայտամշակման արտադրամասում 8 խմ փայտանյութ է այրվել
ОБЩЕСТВОԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը սեպտեմբերի 9-ին, ժամը 21:29-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցի թիվ 25ա հասցեում գտնվող փայտամշակման արտադրամասում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ:
Հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ 1» աստիճան: Անհրաժեշտությունը վերանալու պատճառով երեք մարտական հաշվարկ ետ են վերադարձվել:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ Աճարյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 25ա հասցեում գտնվող չշահագործվող փայտամշակման արտադրամասում այրվում է մոտ 8 խմ փայտանյութ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:08-ին, մարվել՝ 22:22-ին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час



