Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Հայաստանի ազգային շահերից է բխում այս նախաձեռնությանը միանալը և ոչ թե դրա դեմ դուրս գալը

ПОЛИТИКА

Մեր զրուցակիցն է ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը

 

Պարոն Մարուքյան, Ելքը հայտարարել է, որ Հայաստանը պետք է որդեգրի ԵՏՄ-ից հեռանալու քաղաքական ուղեգիծ և Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունն իր մասով դադարեցնելու գործընթաց սկսի։ Կշարժի՞ սա Ռուսաստանի զայրույթը։

 

Մենք որևէ նախաձեռնություն չենք անում, որ որևէ երկրի զայրույթը շարժենք։ Մեր բոլոր նախաձեռնություններն ուղղված են Հայաստանի ինքնիշխանությունը պաշտպանելուն, Հայաստանը զարգացնելուն, և որպես արդյունք Հայաստանի անվտանգության և Հայաստանի պաշտպանունակության մակարդակը բարձրացնելուն։ Մեր բոլոր նախաձեռնությունները դրան են միտված։ Չորս ուղղություն կա, որոնցով փորձել ենք հիմնավորել այդ նախաձեռնությունը. առաջինը տնտեսական իրողություններն են, որ տնտեսական որևէ բարենպաստ պայմաններ չենք ստացել և Հայաստանի տնտեսությունը չի զարգանում։ Երկրորդ ուղղղությունը Հայաստանի անվտանգությունն է, որ անվտանգության մարտահրավերները Հայաստանում ավելի են սրվել, և անվտանգության տեսանկյունից Հայաստանի խնդիրներն ավելի են բարդացել։ Ավելին, արձանագրենք, որ առաջին անգամ հայկական կողմը տարածքային  կորուստ է ունեցել։ Այսինքն՝ Երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո մենք տարածքներ ենք կորցրել։ Նաև արձանագրենք սոցիալ-տնտեսական վիճակը, որ գործազրկությունն է մեծացել, երկրի ՀՆԱ-ից սկսած բոլոր տվյալները հրապարակել ենք և ապացուցել, որ որևէ կերպ հիմնավորված չէ այս միությանն անդամակցությունը։ Երրորդ ուղղությունը՝ մենք հիմնավորել ենք, որ սա նաև քաղաքական, քաղաքացիական, մարդու իրավունքների տեսանկյունից է վտանգավոր, որովհետև ԵՏՄ անդամ պետությունների ավտորիտար բարքերն ու ավանդույթները ներմուծվում են Հայաստան, և որքան մենք հեռու մնանք այդ ամենից, այնքան լավ։

 

Առաջին քայլը ԵՏՄ-ից դուրս գալու հարցն է, որ կարողանանք մեզ հեռացնել այդ ավտորիտար բարքերից։ Ավելին, մենք նաև արձանագրել ենք, որ ԵՏՄ-ի ներսում գործող կանոնները շատ սխալ են գործում, այսինքն՝ այն, ինչ երաշխավորված է, դա չի գործում, և առևտուրը, որ իբր թե ավելացել է, ավելացել է ԵՏՄ-ի երկու երկրների միջև, այսինքն՝ Ռուսաստան-Հայաստան, Ռուսաստան-Ղազախստան, Ռուսաստան-Բելառուս, այսինքն՝ մյուս երկրների միջև որևէ տնտեսական իրողությունների փոփոխություն, դրական միտումներ տեղի չեն ունեցել։ Մենք ամբողջությամբ հիմնավորել ենք, որ միություն գոյություն չունի, գոյություն ունի փաստաթուղթ, գոյություն ունի մեզ միջազգայնորեն մեկուսացնող կառույց, պարտավորություններ, որոնց արդյունքում Հայաստանը մեկուսացել է, պարտավորություններ, որոնց արդյունքում Հայաստանը չի կարողանում ազատ առևտրի համաձայնագրեր կնքել իր ամենամտերիմ հարևան երկրների հետ, և պարտավորություններ և սահմանափակումներ, որոնց արդյունքում Հայաստանը  կորցրեց ԵՄ-ի 500 միլիոնանոց շուկան և այն ներդրումներն ու միջավայրը, որ մենք կարող էինք ստանալ ԵՄ ասոցացման համաձայնագիրը վավերացնելուց հետո։ Մենք այդ ամենը փորձել ենք հիմնավորել ապացույցներով։

 

Ինչ եք կարծում, ԵՄ-ի հետ նոր համաձայնագիրը կյանքի կկոչվի՞ նոյեմբերին, ինչպես պնդում են իշխանությունները, թե վերջին րոպեին հնարավոր է հետ կանգնեն։

 

Գիտեք, այս համաձայնագրի դերը իշխանություններն ուռճացնում են, որ հետո ցույց տան, որ իրենք հերոսաբար այն ստորագրել են։ Ես պետք է ասեմ, որ համաձայնագիրը այդպիսի դեր չունի և որևէ վտանգ չի ներկայացնում ոչ ԵՏՄ-ի, ոչ էլ Ռուսաստանի համար։ Հետևաբար, Հայաստանը Ռուսաստանի համաձայնության արդյունքում է, որ նախաստորագրել է և պատրաստվում է ստորագրել այդ փաստաթուղթը, հետևաբար դրա հետ կապված որևէ խնդիր չկա։ Արհեստականորեն են այս հարցն անընդհատ սրում, որ ստորագրելուց հետո ասեն՝ տեսաք ինչ հերոսական և...և արեցինք, և և...և-ի քաղաքականությունը հիմնավորեն։ Եվ մարդկանց  փորձեն մոլորության մեջ գցել, թե իբր այս համաձայնագիրը կարող է փոխարինել Խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագրին, որը չի ստորագրվել։ Այս մոլորությունը մենք թույլ չենք տալիս, որ տեղի ունենա և ասում ենք՝ ոչ, եթե դուք ուզում եք ցույց տալ, որ ուզում եք Հայաստանը զարգացնել, ապա ելքը ԵՏՄ-ից դուրս գալու ճանապարհն է և ԵՄ-ի հետ խորը և համապարփակ առևտրի համաձայնագրի ստորագրումը։

 

Պարոն Մարուքյան, կարո՞ղ ենք ասել, որ յուրահատուկ լյուստրացիա է սպասվում 6-րդ գումարման ԱԺ-ին։

 

Մենք որևէ բան չենք արել, որ որևէ մեկին ինչ-որ բան ապացուցենք կամ ինչ-որ բան բացահայտենք, մենք սրանով շրջանառության մեջ ենք դրել մեր տեսլականը, մեր այլընտրանքային քաղաքական դիսկուրսն ենք սկսել ցույց տալ, և ակնկալում ենք, որ մարդիկ ոչ թե կբացահայտեն, որ իրենք դեմ են, այլ ակնկալում ենք, որ մարդիկ կխորանան, կհասկանան, որ Հայաստանի ազգային շահերից է բխում այս նախաձեռնությանը միանալը և ոչ թե դրա դեմ դուրս գալը։

 

Փողոցների անվանափոխման Ելքի նախաձեռնությանը ռուսական կողմը բավական բուռն արձագանքեց, նույնիսկ սպառնալիքներ հնչեցին Կալաշնիկովի կողմից։ Կարծում եք՝ այս անգամ ավելի կո՞շտ են լինելու գնահատականները ձեր այս նապաձեռնությանը։

 

Մեծ  հաշվով ակնկալիք չունեմ, որ դրական արձագանք կլինի։ Բնականաբար, կլինեն բացասական քննադատական արձագանքներ, որոնք միշտ եղել են և որոնց մենք շատ հանգիստ ենք վերաբերվելու։

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира