Խելացի կանայք վախեցնում են տղամարդկանց
ЛАЙФԽելացի կնոջ հետ ժամադրության հեռանկարը տղամարդիկ որպես սպառնալիք են դիտում:
news.am-ի հաղորդմամբ՝ Հետազոտության արդյունքում այսպիսի եզրահանգման են եկել ամերիկացի գիտնականները:
Մասնագետները հետազոտությանը մասնակցած 105 տղամարդկանց նախ խնդրել են պատկերացնել, որ մաթեմատիկայի կամ անգլերենի դասին ինչ-որ կին իրենցից ավելի լավ կամ վատ է պարապում: Այնուհետեւ խնդրել են պատկերացնել, որ հատկապես նրա հետ տղամարդը կարող է հետագայում ռոմանտիկ հարաբերություններ կառուցել: Տղամարդկանց մեծ մասն ասել է, որ կնախընտրեն իրենցից ավելի խելացի եւ հաջողակ կնոջ:
Բայց երբ տղամարդկանց խնդրել են պատկերացնել, որ այդ՝ ավելի կամ պակաս խելացի կանայք իրական են եւ հարկավոր է նրանց ժամադրության հրավիրել, ուժեղ սեռի ներկայացուցիչները վախեցել են խելացի կանանցից: Այդ դեպքում կանանց առավելությունները պակաս գրավիչ են թվացել:
Ամբողջությամբ՝ այստեղ։



