Նրանք ծովում լողում էին, երբ ջուրն սկսեց կարմրել․ տեսեք, թե ինչու մարդիկ խուճապահար փախան այդտեղից (Video)
ВИДЕОՕրեր առաջ ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Օրլեանս քաղաքի ծովափերից մեկում արտակարգ դեպք է պատահել․ մարդիկ սկսել են հանկարծակի իրար խառնվել, երբ նկատել են, թե ինչպես է ծովի ջուրը կարմրում։
Բրուկլինից ժամանած մի խումբ հանգստացողներ պատմել են, թե ինչպես է այդ ամենը պատահել․ նրանցից ընդամենը կես մետր հեռավորության վրա գտնվող շնաձուկը որսացել ու սկսել է հոշոտել մի ծովառյուծի։ «Լողալով արագ դուրս եկա ջրից, ինձ թվում էր՝ հիմա շնաձուկն ինձ էլ կառնի իր հսկա բերանի մեջ և միանգամից կուլ կտա»,-նշել է նրանցից մեկը։
Բարեբախտաբար ջրում բոլոր լողացողներին հաջողվել է ապահով դուրս գալ ափ։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է օվկիանոսի ջուրը կարմրում ծովացլի արյունից և թե ինչպես են սերֆինգով զբաղվողները շտապում դեպի ափ՝ ավելի ապահով վայր։
1
Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно»
2
Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»
3
Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBank
4
Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»
5
Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»



