Ереван, 29.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Վահան Բադասյան. «Պայթելու են և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը»

МЕЖДУНАРОДНОЕ

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ–ն և Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալահշուքյուր Փաշազադեն սեպտեմբերի 8–ին հանդիպեցին Մոսկվայում: Past.am-ը տեղեկացավ, որ` առաջիկայում սպասվում է նաև արտգործնախարարների հանդիպումը, նաև քննարկվում է երկու երկրների նախագահների հանդիպման հարցը: Ի՞նչ ակնկալել այս հանդիպումներից: Մեր զրուցակիցն է Արցախի հասարակական–քաղաքական գործիչ Վահան Բադասյանը:
– Ես կարծում եմ, որ Արցախի հարցի լուծման փուլերից որևէ մեկը նպաստավոր չի լինելու, ոչ արտգործնախարարների, ոչ հոգևոր առաջնորդների հանդիպումը և ոչ երկրի առաջին դեմքերի մակարդակով հնարավոր հանդիպումը: Նման հանդիպումները տալիս են կայունության և հարաբերական խաղաղության ապահովման երաշխիք: Իմ կարծիքով լուծման բանալին ժամանակի մեջ է, խաղաղության պահպանումը և ժամանակը կբերեն հարցի լուծմանը: Աշխարհի բոլոր կոնֆլիկտները նման լուծումներ են ունեցել ու սա առաջին դեպքը չէ:

– Դանդաղ պատերազմի ընթացքում մենք զոհեր ենք ունենում: Սահմանային համայնքները շարունակում են զգալ պատերազմի շունչը: Ադրբեջանը շարունակում է օգտագործել հայերին ճնշելու և լարվածության մեջ պահելու բոլոր հնարավոր տարբերակները: Այս պայմաններում Դուք ինչպիսի՞ լուծում եք ակնկալում:
– Իրականության մեջ Ադրբեջան պետություն գոյություն չի ունեցել և գոյություն չունի: Այն երկրորդ թուրքական պետությունն է: Թուրքիան 20–րդ դարի առաջին կեսերին զավթեց տարածքը և մի քանի բնիկ ժողովուրդների պատմական տարածքների վրա ստեղծվեց Ադրբեջանը, որը թուրքական պետություն է: Տեսեք՝ 1921 թվականին Ղարսի պայմանագրի ժամանակ, երբ Լենինին շատ պետք էր Բաթումը` Թուրքիան Բաթումից մի փոքր տարածք հանձնեց, քանի որ Թուրքիայի դիրքերը առաջին աշխարհամարտից հետո շատ երերուն էին և փոխարենը ցանկացավ Ղարսը, որը շոշափելի էր Սովետական Միության, ռուսների, նաև Ստալինի համար, բայց ինքը նաև հաջորդ պայմանը դրեց, որ Ադրբեջանին տրամադրեն Նախիջևանը, Արցախը և Զանգեզուրը, իհարկե Զանգեզուրը հայտնի պատճառներով չեղավ: Թվում էր, թե շատ բան չեն ուզում, բայց դա այդպես չէ: Քանի որ Թուրքիան կանխատեսում էր Սովետական Միության փլուզումը, տարածքները ըստ էության Թուրքիային էին մնում : Հիմա Ադրբեջանը նույնպես կայսրություն է:

Ադրբեջանի կազմի մեջ էին` արցախցիները, սվանները, հին աղվանները, թալիշները, լեզգիները, թաթերը, քրդերը և այլ կովկասյան բնիկ ժողովուրդներ, ովքեր իրենց պապական սովորույթները, լեզուն ունեին: Այսօր բնիկներից շատերը վերացման եզրին են, քանի որ Ադրբեջանը, այսինքն թուրքական պետությունը նրանց բոլորին զավթել և վերացրել է, ինչպես Թուրքիան իր տարածքում նույն ձեռագրով նույն օյինը խաղացել է ասորիների, բյուզանդացիների, փյունիկների, հայերի ու քրդերի գլխին: Այսինքն, սա նույն ձեռագիրն է, նույն թուրքն է, նույն Թուրքիան է: Այս հարցի լուծումը իրենք քաջ գիտակցում են: Հայերը թուրքերի բկում մեծ ոսկոր են հանդիսացել և դրա համար նա սկսեց ցեղասպանել հայերին: Արդյունք չեղավ, փոխարենը ի դեմս հայերի Թուրքիան ձեռք բերեց իրական թշնամու, որը պետք եղած ժամանակ իրեն կհասցնի ոչնչացման: Դա շուտով լինելու է, որովհետև Թուրքիան ներսից պետք է պայթի: Նման կայսրությունները միշտ ներսից են պայթում: Պայթելու են և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը: Այդ տարածքները ի վերջո մնալու են մեր բալանսի տակ:

– Պատերազմի մասին պարբերաբար կանխատեսումներ են արվում : Առաջիկայում լայնամասշտաբ գործողությունների հավանականությունը որքանո՞վ եք հնարավոր համարում:

– Չի կարելի բացառել լայնամասշտաբ գործողությունները, ինչպես եղավ ապրիլի 2–ին: Սակայն ընդգծեմ, որ ապրիլի 2–ին զգալի էր, որ նման բան սպասվում է: Քանի որ մեկը մյուսի հետևից դիվերսիոն գործողություններ, ներթափանցումներ, նաև ահաբեկչական գործողություններ եղան: Եղան անօդաչու սարքերով ինտենսիվ հետախուզություններ, որոնք նպատակ ունեին ժողովրդին խուճապի մատնել: Ապրիլի 2–ը միանգամից չի եղել, այն եղել է հասունացմամբ, այժմ հասունացման երևույթներ չկան, բայց լինելու դեպքում Ադրբեջանը հասկացել է, որ նույնիսկ տասնյակ անգամ գերազանցող ռազմական տեխնիկայի և մարդուժի պայմաններում էլ չեն կարող սրընթաց գրավել Արցախը կամ մասնակի տարածքներ: Նրանց կողմից հայկական տարածքների գրավումը պատահականություն էր, թյուրիմացություն: Հիմա դրա մեջ չեմ ցանկանում խորանալ, քանի որ դա վիճելի և ցավոտ հարց է: Ադրբեջանը քաջ գիտակցում է, որ նույն իրավիճակը չի կրկնվի և իրենք մեծ կորուստներ կունենան: Այս վիճակը նույնպես բերում է հաշտեցման, այսինքն` մեր բանակի զորացումը նպաստում է հարաբերական խաղաղությանը:

Արցախի բանակի հրամանատարության և Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության ջանքերով առաջնագծում լուրջ շինարարական աշխատանքներ են կատարվել: Սա նշանակում է, որ ցանկացած պահի կկանխվի թշնամու առաջխաղացումը, նաև կկարողանանք լուրջ հակահարված տալ:

 

Լուսինե Ղազարյան

 

Как конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе