Էդգար Մանուչարյանը վնասվածքից հետո առաջին անգամ դուրս եկավ խաղադաշտ
СПОРТՖուտբոլի Ռուսաստանի առաջնության 9-րդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալն» ընդունեց «ԲՄԱ-Խաբարովսկին»: Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:
78-րդ րոպեին «Ուրալի» կազմում փոխարինման դուրս եկավ Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը, որը վնասվածքից հետո առաջին անգամ խաղաց:
«Ուրալի» կազմում 40-րդ րոպեին դեղին քարտով զգուշացվեց Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը:
Հայաստանի հավաքականի հարձակվող Ռուսլան Կորյանը բացակայել է «ԲՄԱ-Խաբարովսկի» հայտացուցակից:
«Ուրալը» 10 միավորով 10-րդ տեղում է, «ԲՄԱ-Խաբարովսկը» 7 միավորով նախավերջինն է:
Ռուսաստանի առաջնություն, 9-րդ տուր
«Ուրալ» - «ԲՄԱ-Խաբարովսկ»՝ 1:1
Գեորգի Չանտուրիա, 54, 11մ – Վիտալի Ֆեդոտով, 75
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



