Ռուսաստանում շները հոշոտել են 2-ամյա փոքրիկին. երեխան մահացել է
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի Իրկուտսկի մարզի Վիխորևկա քաղաքում երկու շուն հոշոտել են փոքրիկ երեխային, ինչի հետևանքով փոքրիկը մահացել է:
Ինչպես հաղորդում է Life.ru-ն՝ հղում անելով Քննչական կոմիտեի տարածաշրջանային վարչության մամուլի ծառայությանը, երկու տարեկան տղայի մարմինը գտել են հարևան հողատարածքում՝ կենդանիների կծածների բազմաթիվ հետքերով:
Հարևանները պատմել են, որ շների տիրոջը բազմիցս նկատողություն են արել կենդանիների ագրեսիվության պատճառով, սակայն տղամարդը որևէ գործողություն չի ձեռնարկել:
Հարցաքննության ժամանակ շների տերը խոստովանել է իր մեղքը: Կենդանիներին վերացրել են, քանի որ դրանք վտանգ էին ներկայացնում շրջապատի համար:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



