Ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է շուրջ երկու տասնյակ հանցագործություն
ОБЩЕСТВОՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի համաձայն` հոկտեմբերի 22-ից 23-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 10-ը, կողոպուտի երեք դեպքից` երկուսը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, բացահայտվել է գողության եւ խարդախության` վեցական, յուրացման երեք և գույքի դիտավորությամբ ոչնչացման 1 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավազակային հարձակման մեկ և գողության չորս դեպք:
Անցած մեկ օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային յոթ պատահար, ինչի հետևանքով յոթ մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
5
Как были чмошниками , так и остались



