Երևանի թիմը հաղթող է ճանաչվել «Տարեցների հանրապետական խաղեր» մարզական ստուգատեսում
ОБЩЕСТВОՍեպտեմբերի 7-10-ը Ծաղկաձորի գլխավոր մարզաբազայում կայացած «Տարեցների հանրապետական խաղեր» մրցույթի 3-րդ` հանրապետական փուլում թիմային հաշվարկով հաղթող են ճանաչվել Երևանը ներկայացնող տարեց մարզիկները: Հարկ է նշել, որ մինչ եզրափակչում հանդես գալը, վարչական շրջաններում կայացել էր նախընտրական փուլը, որի արդյունքներով էլ ձևավորվել էր մայրաքաղաքի հավաքականը:
Մայրաքաղաքը ներկայացնող 63 տարեկանից բարձր տարիքի մարզիկները մարզերի ներկայացուցիչների հետ ուժերն են չափել շախմատ, շաշկի, նարդի և դարթս մարզաձևերում: Երևանցիները նվաճել են 3 ոսկե, 3 արծաթե, 2 բրոնզե մեդալ և արժանացել գլխավոր մրցանակին՝ գավաթին:
Անհատապես 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած մարզիկներին հանձնվել են նաև մեդալներ և պատվոգրեր:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



