Ереван, 29.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ջազիրայի փոթորիկն ընդդեմ Ասադի

МЕЖДУНАРОДНОЕ

Երեկ ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան ուշ երեկոյան պաշտոնապես հայտարարեց Սիրիայում ծավալվելիք նոր օպերացիայի վերաբերյալ, որը «Ջազիրայի փոթորիկ» անունն է ստացել: Հայտարարվեց նաև, որ ռազմական գործողությունները կծավալվեն Եփրատի ձախ վտակը հանդիսացող Խաբուր գետի երկայնքով, մինչև Դեյր–էլ–Զոր՝ ԱՄՆ–ի ցամաքային զորքերի, քրդական SDF/YPG–ի և, որքան էլ զարմանալի հնչի, Ջեյշ Մահավիր աթ–Թաուրա խմբավորման գրոհայինների ուժերով:

Թե ինչու է կոալիցիան, հատկապես Սիրիայի կառավարության՝ երկրից հեռանալու պահանջի ֆոնին, ռազմական նոր գործողությունների անցնում, դեռ կփորձենք հասկանալ: Ինչ վերաբերում է Ջեյշ Մահավիրի, նախկինում՝ Նոր սիրիական բանակ, Հեղափոխության կոմանդոս կոչվող ալյանսի ակտիվության հետ կապված մեր զարմանքին՝ անհրաժեշտ է իմանալ, որ Ջեյշ ալ–Սուար խմբավորումից ու Ահմադ ալ–Աբդոյի մահապարտներից կազմված այս կազմակերպությունը, որն իրականում ոչ թե իսլամիստներից, այլ Սիրիայում Ասադին ընդդիմադիր սունի ցեղերից էր բաղկացած, դեռ այս ամառվա սկզբին էր կաթվածահար վիճակում հայտնվել:

Որոշ լուրերի համաձայն՝ Մահավիրը դադարել էր նաև կոալիցիայի օժանդակությունը վայելել, արդեն օգոստոսի վերջին սեփական փլուզման մասին հստակ ակնարկներ անելով: Պատճառն այն էր, որ կազմակերպության գրոհայինները, որոնք պատրաստություն էին անցել Բրիտանիայում, ԱՄՆ–ում, Նորվեգիայում և Հորդանանում, հատկապես վերջին տարվա ընթացքում ավելի շատ ոչ թե կառավարական ուժերի, այլ ԴԱԻՇ–ի դեմ էին պայքարում Սիրիայի հարավ–արևելքում: Իսկ երբ բանակն այստեղ քիչ թե շատ կարգուկանոն հաստատեց, և սիրիական անապատում շրջափակված Մահավիրը փորձեց միանալ իսլամիստական խմբերին՝ շարժվելով դեպի Աբու–Քեմալ, լուրջ ծեծ կերավ Հըզբոլլահի ու իրանական ուժերի կողմից: Այս դեպքերից հետո արդեն Ջեյշ Մահավիրի մի մասը միացավ այն հարթակին, որտեղ քաղաքական բանակցություններ էին սկսվել կառավարության հետ: Այնպես որ եթե հիմա Մահավիրին նորից են հիշել, կարելի է ենթադրել, որ կամ՝ գրոհայինների մի փոքր խմբի, այնուամենայնիվ, նոր կյանք են տվել, կամ՝ նրա մասին ապատեղեկատվություն է տարածվում շատ կոնկրետ պատճառով:
Ինչ էլ եղած լինի՝ շատ շուտով ամեն բան պարզ կդառնա: Կորոշակիանան նաև «Ջազիրայի փոթորկի» իրական պատճառները, որոնցով առաջնորդվելով՝ նույնիսկ քրդերն են կիսատ թողել նախկինում իրենց ամենակարևոր առաքելությունը համարվող Ռաքքայի գրավման գործը՝ անցնելով Դեյր–էլ–Զորին, որի պաշարումը ճեղքելով՝ Սիրիայի պաշտոնական բանակն է հենց այս պահին փորձում վերահսկողություն սահմանել:
Այս պահին կարող ենք միայն ենթադրել, որ Սիրիայի կառավարական բանակի հաջողությունը ռեսուրսառատ և ռազմավարական կարևորություն ներկայացնող հարավում այնքան է տագնապի մատնել Վաշինգտոնին, որ այստեղ շտապ կարգով որոշել են փոխել նախկին պլանները՝ փորձելով կասեցնել Ասադի հաղթական ընթացքը: Ակնհայտորեն, ԴԱԻՇ–ն այլևս չի կարող Դեյր–էլ–Զորում հակազդել պաշտոնական բանակին, որի Tiger forces էլիտար ստորաբաժանումն ու Հանրապետական գվարդիայի 800–րդ դասակն այս պահին Դեյր–էլ–Զորում «Ասադ» անունով նոր օպերացիա են իրականացնում, ամենայն հավանականությամբ՝ իրենց հաջորդ թիրախը Եփրատի ձախ թևն ընտրելով: Այսինքն, այն հատվածը, որտեղ ԱՄՆ–ն օպերացիա է սկսել, ինչպես արդեն նկատեցինք՝ փորձելով կասեցնել ոչ միայն բանակի հաջողությունները, այլև սեպտեմբերի 14–15–ին Աստանայում կայանալիք հերթական բանակցություններում զսպելով կառավարության ինքնավստահությունը:

Ի դեպ, այս հավաքը կարևորվում է այնքանով, որ դրան ոչ միայն ՄԱԿ–ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան, այլև Եգիպտոսի ու Հորդանանի պատվիրակություններն են մասնակցելու: Երեկ հայտնի դարձավ, որ Աստանայում ներկայանալու ցանկություն է հայտնել նաև Քաթարը: Իսկ սա արդեն նշանակում է, որ շատերն են առջևում ռազմական գործողությունների մոտալուտ ավարտ և զուտ քաղաքական բանակցություններ ակնկալում, որում Ասադի հաջողությունն, իհարկե, ի չիք կդարձնի այն ողջ ջանքը, որ այսքան տարի առանձին երկրներ են գործադրել՝ փորձելով տարածաշրջանին խաղի նոր կանոններ և նոր քարտեզներ թելադրել:

 

 

Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войны