Հյուսիս-հարավ ավտոճանապարհի երկրորդ և երրորդ տրանշների աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել 2019-ին
ОБЩЕСТВОՀյուսիս-հարավ ավտոճանապարհային միջանցքի առաջին տրանշի աշխատանքներն ավարտված են, սակայն այն դեռևս շահագործման հանձնված չէ: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տռղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: «Այն դեռ երաշխիքային սպասարկման մեջ է, և դեռևս չի վճարվել 3 միլիոն դոլարից մի փոքր ավել գումար: Առկա թերություններն այսօր կապալառուն իր հաշվին ուղղում է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նախարարը:
Մարտիրոսյանի խոսքով՝ երկրորդ և երրորդ տրանշների աշխատանքները շարունակվում են Ասիական զարգացման բանկի և Եվրոպական ներդրումային բանկի միջոցներով: Նախարարը նշեց, որ պայմանագրով նախատեսված է, որ երկրորդ և երրորդ տրանշների աշխատանքները պայմանագրով նախատեսվում է ավարտել 2019թ-ին:
1
На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»
2
Противоположная сторона… антицерковной «реформы»: «Паст»
3
Клеймированный стигмой стыда и позора: кого радуют действия властей Армении? «Паст»
4
Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия им
5
Чем мешает Николу Пашиняну видеоролик Гимна? «Паст»



