Արարատի մարզում 56–ամյա պապը վրաերթի է ենթարկել 1-ամյա թոռանը
ОБЩЕСТВОԱյսօր՝ սեպտեմբերի 13-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ոնեցել Արարատի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում Վեդիի բժշկական կենտրոն է տեղափոխվել մահացած վիճակում 1-ամյա աղջիկ երեխա:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանները պարզել են, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել Արարատի մարզի Վանաշեն գյուղից:
Կայքի տեղեկություններով՝ նույն գյուղի Հրաչիկ Մակարյան փողոցի 25 տանը, տան բնակիչ, 56-ամյա Հմայակ Մեհրաբյանը տան բակում իր վարած Ford Transit մակնիշի 34 ZP 677 համարանիշի ավտոմեքենան հետընթաց կատարելիս՝ անզգուշաբար վրաերթի է ենթարկել 1-ամյա Լարիսա Թորոսյանին, որը հիվանդանոցի ճանապարհին մահացել է:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



