Թուրքիան իրենց ԵՄ կողմից խաբված է զգում. ԵՄ հարցերով նախարար
ПОЛИТИКАՊաշտոնական Անկարան մեղադրել է Եվրամիության անդամ երկրներին կառույցին անդամակցելու հարցում Թուրքիային խաբելու մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական Diken-ը, այս մասին խոսել է Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Օմեր Չելիքը:
«Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Եվրամիությանն անդամակցության գործընթացում Թուրքիային տված խոստումները չի պահել: Թուրքիան իրեն խաբված է զգում ԵՄ առաջնորդների կողմից»,- նշել է նա:
Չելիքը մեղադրել է ԵՄ առաջնորդներին «Թուրքիային մեղադրելով միության ներսում առկա խնդիրներից ուշադրությունը շեղելու փորձ անելու մեջ»:
Նախարարն «ապշեցնող» է անվանել Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հայտարարությանը, որում վերջինս ասել էր, թե «մոտ ապագայում Թուրքիան չի կարող լինել ԵՄ անդամ»:
1
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
2
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
3
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
4
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
5
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри



