Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Մեր հյուրն է քաղաքացիական ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը

ОБЩЕСТВО

– Վաղինակ, ի՞նչ կարող ես ասել քո մասին:

– Ծնվել եմ 1991–ին, Սպիտակ քաղաքում: Ծնողներս մանկավարժներ են: Հայրս հայ ժողովրդի պատմության մասնագետ է, մայրս` մաթեմատիկոս–ֆիզիկոս, նաև` երեք գյուտերի հեղինակ: Իսկ ես մասնագիտությամբ իրավագետ–քաղաքագետ եմ, ավարտել եմ Մաշտոցի անվան համալսարանը:

– Ընդհանրապես բնավորությամբ ըմբո՞ստ ես, ամե՞ն անարդարության դեմ ես ընդվզում:
– Այո: Ասենք, եթե տեսնում եմ փողոցում մեկը ծխախոտի մնացուկը նետում է գետնին, ստիպում եմ, որ վերցնի ու գցի աղբարկղը: Եթե չվերցրեց, ապա ինքս դա կանեմ, որպեսզի ամաչի:

– Գիտե՞ս, դա այդքան բնորոշ հատկանիշ չէ մեր ժողովրդի համար: Մենք ավելի շատ հանդուրժող ենք, ենթարկվող ենք, համակերպվող ենք…

– Մենք տանն առյուծ ճղող ենք, դրսում` կատու: Մենք ունենք Արշակ թագավորի բնավորությունը: Մեր հողի վրա, մեր սեփականության մեջ մեզնից առավելը չկա, ինչ ուզենք կանենք, բայց եթե ոտներս դուրսը դնենք, կխեղճանանք: Ինչքան էլ գլուխ գովենք ու ձգտենք ցույց տալ աշխարհին, թե հայերը աշխարհում է՛ս են, է՛ն են, ասենք` ԱՄՆ–ում «բեսպրեդելը» մեր ու մեքսիկացիների ձեռքին է, կամ Ռուսաստանում մենք ենք ու վերջ, սո՛ւտ է, նման բան չկա:

– Այսինքն` սնապարծ ենք:

– Ճիշտ է, մենք լավն ենք, «մեզ հայ են ասում», բայց տեղեր կան, որ չափն անցնում ենք:
– Դա խեղճությունի՞ց, թուլությունի՞ց է:

– Հիշում եք «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմը, երբ աղջկա հայրն ասում է` «когда жена придет, я свое мужское слово скажу»: Մենք էլ ենք այսպիսին. եթե մեկը գա կողքիս լինի, ես արդեն ուժեղ կլինեմ:

– Վաղինակ, բայց մեր գիտակցության մեջ պետք է որ փոփոխություն եղած լինի: Ի վերջո ղարաբաղյան պատերազմը մենք հաղթեցինք միայնակ, առանց մեր ավանդական կողմնորոշումներին ենթակա դառնալու:

– ԽՍՀՄ փլուզումից հետո մենք ձեռք բերեցինք ընդամենը սահմանների անկախություն: Չկարողացանք պատասխանել այն հարցին, թե ո՞ւր ենք գնում:

Գոռացինք, որ, այո՛, անկախ ենք, բայց ձեռք չբերեցինք խոսքի ազատություն, մտածողության անկախություն: Ընդամենն ունեցանք պետական անկախ սահման:

– Դե դա էլ հենց հասարակությունը պետք է անի, նվաճի այդ ազատությունները:

– Երբ անկախացումից այսքան տարիներ հետո զրուցում եմ հորս հետ, իսկ ծնողներս ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակիցներից են եղել, օպերայի բակում նստացույց անողներից, նա մի բան է ինձ ասում` մենք ձեզ գցել ենք կրակը: Քանի որ ձեր հայրերը կռվել են անկախ պետության համար և հաղթել են, դուք հիմա պետք է հանգիստ ապրեիք, պետք է հաղթողի որդիների նման ապրեիք:

– Գուցե ժամանակի ընթացքում մեր քաղաքական վերնախավը դեգրադացվե՞ց:
– Անշուշտ: Որովհետև նրանք գայթակղվեցին փողով, դիրքով: Իրենց անձնական շահը գերադասեցին երկրի շահից:

– Իսկ դու տարբերություն չե՞ս տեսնում հին և նոր սերունդների մտածողության մեջ:
– Ես իմ ծնողների սերնդակիցներին մի բան կարող եմ ասել` այլևս դարը փոխվել է, ստալիններ ու գորբաչովներ չկան: Հիմա ես իրավունք ունեմ դուրս գալ ու ասել` մի՛ տրորիր իմ ոտքը: Կարմիր գիծ մի՛ գծիր քաղաքի մեջ: Որովհետև ես պարտավոր չեմ վճարել կամայական մի ընկերության, ով քնից զարթնել ու մտածել է, թե պետք է կարմիր գծեր քաշի, ու մյուսները վճարեն դրանց համար:

– Այսինքն` հին սերունդը եթե ենթարկվող էր, ապա նոր սերունդն ավելի՞ անկախ ու չհանդուրժող է:

– Հիմա երիտասարդներն արդեն հաղթահարում են այն «հնազանդությունը», ինչը եկել է իրենց ծնողներից: Բայց դրա համար էլ է ժամանակ պետք, որովհետև ոչինչ միանգամից չի լինում:

– Բայց դա մի տարածիր բոլոր երիտասարդների վրա: Օրինակ, հանրապետական կուսակցության երիտթևի մարդիկ հաստատ քո ասած չափանիշներին չեն ենթարկվելու:
– Նրանք կոչվում են կա–րի–ե–րիստ–ներ:

– Իսկ նրանք որակ չե՞ն ստեղծում մեր երիտասարդության մեջ:

– Ստեղծում են: Ստեղծում են պատենդ որակ: Ինչն անում է Սամվել Ալեքսանյանը օղիների հետ: Այսինքն` ստեղծում են կեղծը: Ի դեպ, նույնն է անում նաև Հանրապետական կուսակցության հիմնադրած քաղաքական դպրոցը: Այստեղ դասավանդում են միայն ՀՀԿ կարկառուն ներկայացուցիչները: Սովորողներն էլ յուրացնելու են այն սկզբունքները, որոնցով քաղաքականության մեջ և կյանքում շարժվում են հանրապետականները: Այսինքն` այս դպրոցում աճեցնում են փոքրիկ հանրապետականների:

– Ձեր նախաձեռնության կարգախոսն էր` «Մենք ենք տերը մեր երկրի», դա ե՞րբ իրականություն կդառնա: Եվ կդառնա՞:

– Իհարկե կդառնա: ՀՀ Սահմանադրության առաջին հոդված. ՀՀ–ի իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ո՛չ թե Սերժ Սարգսյանին կամ մյուսին: Անհատի մասին նշված չէ: Մեր պետությունը միապետություն չէ: Եթե իշխանությունը ժողովրդինն է, ուրեմն` ժողովրդինն է: Իսկ վերևում նստածները, լինի նախագահ կամ այլ պաշտոնյա, մեր կողմից նշանակված աշխատողներ են: Մենք իրենց շեֆերն ենք:

Պարզապես այս պահին տեղերը փոխված են: Բայց դա ժամանակավոր է, կուղղվի՛:

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%