Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ոստիկանները կաշառք էին վերցրել վարորդական վկայականի համար

ОБЩЕСТВО

Պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու, ինչպես նաեւ կաշառք տալու եւ կաշառքի միջնորդություն կատարելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով կատարված քննչական-դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել են ավտոմեքենա վարելու հմտություններին չտիրապետող քաղաքացուն կաշառքի դիմաց ակնհայտ կեղծ վարորդական իրավունքի վկայական տրամադրելու դեպքեր: Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 7 անձի, այդ թվում` ոստիկանության պաշտոնյաների:

Այսպես, ՀՀ ազգային անվտանգության ծառայության ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից կատարված քննչական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երեւան քաղաքի բնակիչ Գոռ Մարտիրոսյանը վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելու նպատակով  դիմել է իր ծանոթ Մարտին Երեմյանին, ով առաջարկել է ոստիկանության պաշտոնատար անձանց կաշառք տալու միջոցով կազմակերպել հիշյալ վկայականի ստացումը: Վերջինս Գ. Մարտիրոսյանին տեղեկացրել է, որ այդ պարագայում քննությունները ձեւական բնույթ կկրեն:

Սակայն Գ. Մարտիրոսյանն այդ մասին հաղորդում է տվել ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը, որից հետո կազմակերպված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում վերջինս կաշառքի գումարը Մարտին Երեմյանի միջոցով փոխանցել է ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Աշտարակի հաշվառման-քննական բաժնի աշխատակիցներ Տիգրան Բեսալյանին եւ Հովհաննես Ծառուկյանին: Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա պարզվել է, որ վերջիններս, կաշառք տվողի օգտին իրենց լիազորությունների շրջանակներում ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար, նախնական համաձայնությամբ, խմբով կաշառք են ստացել, որից հետո Գոռ Մարտիրոսյանը, առանց տեսական քննության հարցերին լիարժեք պատասխանելու եւ գործնական քննություն հանձնելու, գնահատվել է «դրական» եւ վարորդական իրավունքի վկայական ստացել:

Բացի այդ, նախաքննության ընթացքում պարզվել է նաեւ, որ Երեւան քաղաքի բնակիչ Արամ Միհրանյանը, վարորդական իրավունքի վկայական ստանալու նպատակով, դիմել է դարձյալ Մարտին Երեմյանին, ով հիշյալ քաղաքացուց զգալի չափերով` 118.000 ՀՀ դրամ հափշտակելու դիտավորությամբ, վերջինիս դրդել է նշված գումարի չափով կաշառք տալ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Արմավիրի հաշվառման-քննական բաժնի աշխատակիցներին: Այնուհետեւ, Արամ Միհրանյանի համար որակավորման «E» կարգի կեղծ վկայական ձեռք բերելու նպատակով, գործով դեռեւս չպարզված անձի միջոցով դիմել է «Ավտո-Ռալլի» ՍՊԸ տնօրեն Վաղինակ Հարությունյանին, ով Ա. Միհրանյանի համար ակնհայտ կեղծ փաստաթղթային հիմքեր ստեղծելուց հետո, առանց դասընթացներ անցկացնելու եւ ավարտական քննություններ ընդունելու, պատրաստել եւ Մարտին Երեմյանին է փոխանցել «E» կարգի կեղծ վկայականը: Նույն ճանապարհով Արամ Միհրանյանը մեկ այլ` «D» կարգի վկայական ձեռք բերելու համար դիմել է «Ավտոբան-Պետ» ՍՊԸ տնօրեն Բագրատ Հովսեփյանին: Վերջինս դարձյալ առանց դասընթացներ անցկացնելու եւ ավարտական քննություններ ընդունելու, պատրաստել եւ Ա. Միհրանյանին է հանձնել կեղծ վկայականը: Հիշյալ վկայականները ստանալուց հետո Ա. Միհրանյանը հնարավորություն է ստացել մասնակցել վարորդական իրավունքի վկայական ստանալու համար նախատեսված տեսական եւ գործնական քննություններին: Սակայն գործնական քննությունն անցկացնող` Արմավիր քաղաքի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչ Գոռ Գաբրիելյանը, իր մտերիմ Մարտիմ Երեմյանի հետ փոխհարաբերությունները չվատթարացնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել է պաշտոնեական դիրքն ու առանց գործնական քննություն ընդունելու, Ա. Միհրանյանին գնահատել «դրական»` այդ մասին կազմելով ու շրջանառության մեջ դնելով կեղծ արձանագրություն, որի արդյունքում Ա. Միհրանյանն առանց պատշաճ որակավորման առկայության ստացել է վարորդական իրավունքի վկայական:

Մարտին Երեմյանի` վերը նկարագրված գործողությունների հետեւանքով Արամ Միհրանյանը փորձել է կաշառք տալ պաշտոնատար անձանց, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցվել, քանի որ Մ. Երեմյանը կաշառքի գումարը չի փոխանցել պաշտոնատար անձանց, այլ խաբեության եղանակով հափշտակել է այն:

Քննությամբ պարզվել է նաեւ, որ Արմավիր քաղաքի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչ Գոռ Գաբրիելյանը կրկին չարաշահել է իր պաշտոնեական դիրքը եւ առանց գործնական քննություն ընդունելու «դրական» գնահատել եւս մեկ քաղաքացու, ով  արդյունքում` առանց պատշաճ որակավորում անցնելու, վարորդական իրավունքի վկայական է ստացել:

Այսպիսով, վերը նկարագրված հանցավոր արարքները կատարելու համար մեղադրանքներ են առաջադրվել.

Մարտին Երեմյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ, 178-րդ, 38-34-312-րդ եւ 325-րդ հոդվածների 1-ին մասերով,

Տիգրան Բեսալյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով,

Հովհաննես Ծառուկյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով,

Արամ Միհրանյանին`  ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ եւ 325-րդ հոդվածների 1-ին մասերով,

Գոռ Գաբրիելյանին`   ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով /2 դրվագ/,

Վաղինակ Հարությունյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով,

 

Բագրատ Հովսեփյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով:

Տիգրան Բեսալյանի ու Հովհաննես Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Վերը նշված անձանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%