Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Ռուսաստան գնացողներն ապահո՞վ են ապրում». Բաղանիսում մնացածները չեն մտածում արտագաղթելու մասին

ОБЩЕСТВО
Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղի բնակիչների համար գերխնդիրը խաղաղությունն է: Ասում են՝ սոցիալական խնդիրներ գրեթե չունեն, ով աշխատում է, նա ապրում է, կարևորը կրակոցներ չլինեն:

 

Վերջին անգամ Բաղանիսի ուղղությամբ ուժեղ կրակահերթ եղել է այս տարվա ապրիլին, վերջին երկու ամիսներին այստեղ հարաբերական անդորր է:

 

Գյուղում մնացած մարդիկ չեն մտածում արտագաղթելու մասին: «Ո՞ւր թողենք գնանք»,- հարցադրում են անում բնակիչները: Թեև իրենց անվտանգության հարցն է դրված նժարին, բայց ասում են, որ ոչ մի տեղ էլ ապահով չէ. «Ռուսաստան գնացողներն ապահո՞վ են ապրում»:

 

Բաղանիսցիները զբաղվում են այգեգործությամբ ու անասնապահությամբ, ընդ որում անասնապահությամբ զբաղվողները սկսել են մեծացնել անասունների գլխաքանակը: Իսկ պանրի իրացման խնդիր չունեն, քանի որ Նոյեմբերյանի խանութներում այն հեշտությամբ իրացնում են: «Մենք չենք դժգոհում մեր կյանքից, մենակ մեզ հանգիստ թողեն, գիշերները խաղաղ քնենք»,- ասում են գյուղացիները:

 

Բաղանիսցի երեխաները հակառակորդի կրակած փամփուշտներով խաղում են ու պատմում, թե որ փամփուշտը որ կրակոցի ժամանակ են գտել: Գյուղի բարձրադիր գոտիներից, որտեղ բնակելի տներ կան, ադրբեջանական դիրքերն ընդամենը 800-1200 մետր հեռավորության վրա են:

 

Գյուղացիներն արդեն ճանաչում են թշնամու բնավորությունը, կարողանում են պաշտպանվել կրակոցներից: Ասում են, որ ադրբեջանական կողմը երբեք միանգամից կրակահերթ չի բացում գյուղերի ուղղությամբ: Սկզբում կրակում են դիրքերի վրա, հետո նոր գյուղերի: Իսկ այդ ընթացքում գյուղացիները հասցնում են իջնել նկուղներ կամ ավելի անվտանգ վայրեր տեղափոխվել: Ոմանք էլ պատուհանները երկաթե պաշտպանիչ շերտով են պատել: Գիշերները փակում են, ասում են՝ դա և կրակոցների ձայնն է խլացնում, և անվտանգ է:

 

Բաղանիսից տղամարդիկ գնում են արտագնա աշխատանքի, բայց որպես կանոն՝ ընտանիքները չեն տանում: Գյուղացիներն ասում են, որ մտադրություն չունեն լքելու իրենց գյուղը, չեն վախենում դժվարություններից: «Մենակ կրակոցներն են խանգարում, երեխեքը փոքր են, վախենում են: Հենց կրակոցներն սկսվում են, գիշերներն անցկացնում ենք պադվալային հարկերում: Շատ դեպքեր են եղել, որ կրակել են, չենք իմացել երեխեքին դպրոցից ոնց վերցնենք, խառնվել ենք իրար»,- պատմում են մարդիկ:

 

Բաղանիսի վարչական շրջանի ղեկավար Նարեկ Սահակյանը նույնպես հաստատում է, որ կարևորն այսօր խաղաղությունն է. «Մեզ համար այսօր թիվ մեկ խնդիրը ֆիզիկական անվտանգության հարցն է: Կրակոցները մեր համար դարձել են սովորական, բայց դա վատ ա, ադապտացվել ենք, երեսներս հաստացրել ենք»,- գյուղ այցելած լրագրողներին ասում է Նարեկ Սահակյանը:

 

Բաղանիսը նախորդ տարվա սեպտեմբերից խոշորացվել է, 8 համայնքների հետ միասին միացել է Նոյեմբերյան քաղաքին: Նարեկ Սահակյանն ասում է, որ դեռևս էական արդյունքներ չկան խոշորացումից: «Ես այն կարծիքին եմ, որ պիլոտային ծրագիրը չպետք է սահմանամերձ տարածքում փորձարկեն»,- ասում է նա:

 

2014 թվականի հունիս-հուլիս ամիսներից սահմանին լարվածությունը մեծացել է, և, Նարեկ Սահակյանի խոսքով, միայն վերջին երկու ամիսներին է իրավիճակը փոքր ինչ հանդարտվել: «Այս պահին հարաբերական հանգիստ է, ժողովուրդն զբաղված է իր գյուղատնետսական աշխատանքներով, չնայած որ տարին գյուղատնտեսության համար շատ վատ էր, բայց եթե կրակոց չի լինում, մեզ համար մյուս հարցերն այդքան կարևոր չեն»,- ասում է նա: Գյուղի հողերից 120 հա-ն այսօր գտնվում են հակառակորդի նշանառության տակ, չեն մշակվում: Մնացած հողերն էլ հիմնականում ցորենի մշակմանն են ծառայում:

 

Բաղանիսը չի տարբերվում այլ հեռավոր գյուղերից, այստեղից արտագաղթողներ էլ կան, գյուղ վերադարձողներ էլ: Բայց հիմնական գնացողներն արդեն գնացել են, արտագաղթը մեծ չափերի չի հասնում այսօր:

 

“Գնացողները գնացել են, ով որ գնացել է, թող մեզ այնտեղից խորհուրդ չտա: Իսկական բաղանիսցին այստեղ ապրողն մարդն է: Այս պահին գյուղում ունենք փաստացի ապրող 985 մարդ՝ 262 տնտեսություն: Մանկապարտեզ հաճախում է 18 երեխա, իսկ մյուս տարի կունենանք 22 երեխա: Դպրոցի աշակերտների թիվը 103 է, նախորդ տարի 99-ն էր: Բայց ծնելիությունն այսօր խնդիր է մեզ մոտ: Իմ կարծիքով՝ սահմանամերձ համայնքների համար պետք է պետական մակարդակով ռազմավարություն մշակվի՝ արտագաղթը կանխելու համար: Նոր ամուսնացող ընտանիքներին պետք է ապահովել բնականարով հենց գյուղում և յուրաքաչյուր ծնված երեխային մինչև չափահաս դառնալը 15, 20 կամ 30 հազար նպաստ հատկացնել: Եթե գյուղում ենթակառուցվածք ես զարգացնում, գազ ես քաշում, ջուր ես քաշում, դպրոց ես վերանորոգում, բայց ամիսը 50-60 հազար դրամ բնակչի գրպանը գումար չի մտնում, այդ ամենը նշանակություն չունի»,- ասում է Նարեկ Սահակյանը:

 

Նա կարևորում է սահմանամերձ գյուղերի բնակիչներին ու գործարարներին տրվող արտոնությունները: Հիսուն տոկոսով այսօր զեղչված են գազի, լույսի ու ջրի վճարները, չնայած որ խմելու ու ոռոգման ջրի խնդիր կա գյուղում: Դա չնչին բան է, բայց, Նարեկ Սահակյանի խոսքով, ավելի շատ բարոյական աջակցություն է, գյուղացին իրեն գնահատված է զգում:

 

Կառավարության արտոնություններից հետո Բաղանիսում ներդրում անելու ցանկություն առայժմ հայտնել է միայն «Առողջ սունկ» ընկերությունը, որը պետք է 40 աշխատետեղ ստղծի ու 300 մլն դրամի ներդրում անի:

 

“Եթե 40 բաղանիսցի աշխատանք ունեցավ, էդ մարդիկ հաստատ չեն գնա: Ես դեռ չգիտեմ դեպք, երբ դպրոցի ուսուցիչ կամ աշխատող մի մարդ թողնի գնա գյուղից”,- ասաց Նարեկ Սահակյանը:

 

Մանրամասները տեսանյութում

 

Լրագրողների այցը Տավուշի մարզ կազմակերպել էր Միգրացիոնքաղաքականության մշակման միջազգային կենտրոնը (ICMPD)

 

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%