Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

ԱՄՆ կոնգրեսականները Երեւանում քննարկելու են ՌԴ-ի էներգակիրներից ՀՀ-ի կախվածության հարցը

ПОЛИТИКА

Միացյալ Նահանգներն ու Հայաստանը բացառիկ բարեկամներ են, բարեկամներ, որոնց անհրաժեշտ է ամրապնդել հարաբերությունները, ասում է կոնգրեսական Ջեքի Սփիր Կանչելյանը, ում նախաձեռնությամբ այս կիրակի Հայաստան կայցելի Միացյալ Նահանգների կոնգրեսականների ներկայացուցչական պատվիրակություն: «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում կոնգրեսականը պատմել է առաջիկա այցի եւ դրա նպատակների մասին:

- Սա երեւի թե կոնգրեսականների ամենամեծ պատվիրակության այցն է անկախ ժողովրդավարական Հայաստան: Մենք ցանկանում ենք Հայաստանում լինել՝ տոնելու ժողովրդավարության տարեդարձը: Պատվիրակությունը բաղկացած է լինելու ինչպես դեմոկրատական այդպես էլ հանրապետական կոնգրեսականներից, այդ թվում Կոնգրեսում Հայաստանի բարեկամության խմբի մյուս համանախագահ, Նյու Ջրզիից ընտրված կոնգրեսական Ֆրանք Փալոնը, Կալիֆորնիայից իմ գործընկեր, ով նույնպես հայկական արմատներ ունի՝ կոնգրեսական Աննա Էշուն, Հավաիից ընտրված կոնգրեսական Թուլսի Գաբարդը, Վիսքոնսինից ընտրված կոնգրեսական Ջիմ Սենսենբրեները եւ նույնպես Կալիֆորնիան ներկայացնող կոնգրեսական Վալադաոն: Այսպիսով, բավականին լայն ներկայացուցչական կոնգրեսականների խումբ է:

Ինչ վերաբերում է նպատակներին, դրանք բազմաթիվ են: Առաջինը՝ ամրապնդել մեր բարեկամությունը, օգտեն Հայաստանին ձերբազատվել երկրում մնացած կոռուպցիայի բոլոր դրսեւորումներից, ստեղծել նոր հնարավորություններ Հայաստանին օգնություն տրամադրելու համար՝ ուղղված ժողովրդավարության զարգացմանը, եւ նաեւ տոնելու երկրում ժողովրդավարության տարածումը եւ վերջին ընտրությունները: Մենք պատրաստվում ենք ծանոթանալ Հայ ժողովրդի բոլոր ձեռքբերումներին:

Ճիշտն ասած, մեր օրակարգն այնքան խիտ է, նույնիսկ չեմ պատկերացնում, ինչպես ենք այդ ամենը հասցնելու, բայց մենք անշուշտ ծանոթանալու ենք Հայաստանում զարգացող բազմաթիվ նոր նախաձեռնությունների, հատկապես՝ տեխնոլոգիական ոլորտում, ծանոթանալու ենք տեխնոլոգիաների ոլորտում աշխատող երիտասարդների հետ, ուսումնասիրելու ենք կանանց առողջության բարելավման ծրագրերը, հանդիպումներ ենք ունենալու համալսարաններում: Անշուշտ, քննարկելու ենք նաեւ աշխարհաքաղաքական եւ տնտեսական հարցեր: Երկակի հարկման խնդիրն օրինակ լուրջ խոչընդոտ է հենց ամերիկացիների համար, ովքեր ցանկանում են Հայաստանում ձեռնարկատիրությամբ զբաղվել:

Ինչո՞ւ Հայաստանը, կա՞ն արդյոք գործնական կամ զգացական պատճառներ:

Մեզանից հայկական արմատներ ունեցողների համար անշուշտ շատ կարեւոր է հայրենիք այցելել, ծանոթանալ պատմական հայրենիքի հետ, զգալ, շոշափել այն, ճաշակել հայկական ուտեստները Հայաստանում: Շնորհակալ ենք նաեւ Հայաստանի նախագահին մեզ ճաշի հրավիրելու համար:

Այսպիսով, մենք կհաստատենք այդ զգացական կապը: Համոզված եմ, մեր ծնողները հպարտ կլինեին, տեսնելով, որ մենք Հայաստան ենք այցելել:

Քաղաքական տեսանկյունից, մեզ անհրաժեշտ է Հայաստանի հետ հարաբերություններ կառուցել: Ես կցանկանայի, որ Հայաստանն ավելի մեծ թվով օգնություն ստանար, որովհետեւ ես դիտարկում եմ Հայաստանը որպես մեր գործընկերը մի տարածաշրջանում, որը գտնվում է Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների ազդեցության տակ: Ռուսաստանն իր կողմից փորձում է ընդլայնել ազդեցության իր օղակը, փորձում է վերահսկողություն հաստատել, վերականգնել Խորհրդային Միությունը: Համոզված եմ, որ Հայաստանը չի ցանկանում կրկին դառնալ Խորհրդային Հայաստան:

Այսպիսով, մենք ցանկանում ենք ամրապնդել Հայաստանի հետ հարաբերությունները, որպեսզի Հայաստանն այլեւս երբեք ստիպված չլինի անհանգստանալ իր ինքնիշխանության վտանգի մասին:

Մենք նաեւ ցանկանում ենք քննարկել Ռուսաստանի էներգակիրներից Հայաստանի կախվածության հարցը, ինչպես նաեւ հնացած ատոմակայանի հարցը: Մենք ցանկանում ենք համագործակցության նոր ուղիներ գտնել եւ ժողովրդավարություն կառուցել, ինչպես նաեւ՝ կառուցել մեր հարաբերությունները:

Որո՞նք են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգի հիմնախնդիրները:

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը Հայաստանի հիմնական առավելությունն է: Անցած ժամանակահատվածում դեսպանը քրտնաջան աշխատանք է կատարել: Նա անչափ հմայիչ է եւ մեզ հետ միասին հարաբերությունների ամրապնդման ուղիներ է հայթայթում: Դա ձեռընտու է Հայաստանին՝ օգնության ստացման տեսակետից, Հազարամյակի մարտահրավերներ կոռպորացիայի դրամաշնորհների ստացման հեռանկարի տեսանկյունից: Բազմաթիվ հնարավորություններ կան նաեւ տեխնոլոգիական ոլորտում, որոնք մենք կցանկանայինք զարգացնել: Բազմաթիվ միջոցներ կան օգնելու Սփյուռքի հայերին Հայաստան այցելելու եւ ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար: Մեկ օր չի անցնում առանց նրա, որ չհանդիպեմ հայի, ով հսկայական հաջողությունների է հասել Միացյալ Նահանգներում եւ ով ցանկանում է միջոց գտնել հայրենի Հայաստանի հետ կապը վերահաստատելու համար, այնպես որ մենք նաեւ այդ ուղղությամբ ենք ցանկանում քայլեր կատարել:

Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха