Սիրիական բանակը փակել է ԻՊ մատակարարման հիմնական ուղին Դեր Զորում
МЕЖДУНАРОДНОЕՍիրիական բանակը դաշնակից ուժերի աջակցությամբ վերահսկողություն է հաստատել Դեր Զոր քաղաքի հարավ-արևելքում գտնվող Ջաֆրա թաղամասի վրա: Այս մասին РИА Новости-ին հայտնել է քաղաքի ազատագրման շտաբի աղբյուրը;
«Բանակը և դաշնակից ուժերը Ջաֆրա թաղամասից դուրս են մղել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ահաբեկիչներին՝ փակելով քաղաքում ահաբեկիչների կողմից վերահսկվող թաղամասերի մատակարարման գլխավոր ուղին», - պատմել է գործակալության զրուցակիցը:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ ահաբեկիչները փախչում են Մեյադին քաղաքի և Դեր Զորի արվարձանների ուղղությամբ:
Հիշեցնենք, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների մի խումբ կամավոր կերպով հանձնվել է սիրիական բանակին:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, Սիրիայի կառավարական զորքերը և դաշնակից ուժերն «Իսլամական պետություն» այաբեկչական խմբավորման գրոհայիններից ազատագրել են Դեր Զոր քաղաքի հարավարևելյան հատվածի երկու թաղամաս:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes
5
День рождения в Италии с Юнибанком



