Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Շատ պարզ քայլեր՝ բոլոր խոսքերի փոխարեն

ОБЩЕСТВО
Նշանակվելուց ի վեր ջանքեր չի խնայում Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ բանակի հանդեպ հանրության վստահությունն ու համակրանքը շահելու համար: Բայց, վստահության առումով՝ երևի թե պետք է տարանջատել բանակ և  բանակի հրամկազմ  հասկացությունները, որովհետև ընկալումներն էլ տարբեր են:
 
Բանակը մեր զինվորն է՝ երկրիս ներկան ու ապագան: Ավելին, ապրիլյան պատերազմը, դրան նախորդած ու դեռ հաջորդող բախումները ապացուցել ու շարունակում են հավաստել՝ հայ զինվորները պատրաստ են հանուն հայրենիքի զոհաբերել իրենց կյանքը:
 
Իսկ ահա բանակի հրամատարական կազմի և իշխանության հանդեպ վստահությունը բարձրացնելն, իսկապես հրամայական պահանջ է:
 
Երևի նաև այդ նկատառումով էլ նախարար Վիգեն Սարգսյանը հենց Հայաստան-Սփյուռք համաժողովի ամբիոնից հայտարարեց, որ բարձրաստիճան պաշտոնյաներն ու նրանց հետ փոխկապակցված անձինք իրենց գույքի և եկամուտների հայտարարագրերում պետք է անդրադառնան նաև բանակում ծառայելու հարցին:  
 
- Մենք նախատեսում ենք առաջիկայում օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, որպեսզի պետական պաշտոնյաների հայտարարագրերում անպայման նաև հայտարարագրվեն պաշտոնյայի և իր ընտանիքի անդամների՝ զինվորական ծառայության հետ փոխհարաբերությունների հարցը: Եվ ստուգվելու է ոչ միայն այն, թե ծառայե՞լ է, թե՞ չի ծառայել, այլ նաև՝ տարկետումն ու ազատումը: Իսկ եթե ծառայել է, պարտադիր պետք է նշի, թե որ մարտական հերթապահություն իրականացնող զորամասում է ծառայությունն անցել: Ես կարծում եմ, որ դա շատ կարևոր է՝ հասարակության մեջ վստահությունը և հաշվետվողականությունը բարձրացնելու տեսանկյունից,- ասել է կառավարության անդամը:
 
Պատահական չէ, որ այս անակնկալը Վիգեն Սարգսյանը հնչեցնում է այս համաժողովում: Բանն այն է, որ մեր իշխանությունը կարծես թե վերջնականապես է համոզվել, որ արտաքին խաղացողներից կախվածությունը նվազեցնելու համար անհրաժեշտ է սեփական ռեսուրսներն արդյունավետ օգտագործել: Դրանցից մեկը բազմամիլիոն մեր սփյուռքն է, որը, հայտնի է, թե որքանով է վստահում Հայաստանի իշխանությունը: Անգամ այսօրվա միջոցառմանը մեր հայրենակիցներից ոմանք անվարան խոսում էին Հայաստանում կոռուպցիայի, մենաշնորհի, թալանի, այն արժեհամակարգի մասին, որտեղ ազնիվ մարդը «հարիֆության» հոմանիշն է: Իսկ երբ փորձում էիր ցրել այդ մտայնությունը՝ նրանցից ոմանք իրենց անձնական փորձն էին օրինակ բերում:
 
Վիգեն Սարգսյանն այս առաջարկով փորձեց  արտերկրաբնակ մեր հայրենակիցներին վստահության ազդակներ հղել:
 
Առաջարկը օրենսդրական նախաձեռնություն դառնալով՝ անշուշտ, ելակետային շատ խնդիրներ կհստակեցվեն, որոնք մանրամասնելն այդ ամբիոնից և այսօր երևի տեղին չէր: Դիցուք, արդյո՞ք Վիգեն Սարգսյանի ուղերձը նշանակում է, որ  բանակում չծառայած անձը չի կարող  բարձր պաշտոն զբաղեցնել՝ անկախ այն հանգամանքից, որ տվյալ պաշտոնյան աթոռը ստանձնել է մինչ այօրենքի ընդունումը: Ամենայն հավանականությամբ՝ ոչ, քանզի կարձանագրեն, թե օրենքը հետադարձ ուժ չի ունենալու: Դե, եթե օրենքը կիրառվելու է միայն նոր կադրերի համար, կարելի է ենթադրել, որ հայաստանյան վերնախավը՝ հանձին գորխող պաշտոնյաների, կադրային փոփոխությունների կարիք չունի, և այսպիսի «խստացումով» ընդամենը նորերի շքամուտքն է նեղացնում: 
 
Դրվատելի է, իհարկե Պնախարարի նախաձեռնողականությունը, բայց հարկ է հիշեցնել, որ իշխանության, իշխանավորների հանդեպ ներսի ու դրսի վստահությունը բարձրացնելու այլ մեթոդներ էլ կան, որոնց մասին  հնչում է արդեն մի քանի տարի: Մասնավորապես, թույլ չտալ, որ ապահով զորամասերում ծառայածները ևս պաշտոնավարեն, զի պատերազմական վիճակում գտնվող մեր երկրի սահմանը չպաշտպանած անձինք պաշտոններ նույնպես չպետք է զբաղեցնեն: 
 
Ինչ վերաբերում է մինչ այդ օրենքի ընդունումը նշանակված պաշտոնյաներին, ովքեր այսպես ասած արդարացրել են իրենց  և տարիքն էլ այնպիսին է, որ չեն կարող զինվորական պարտքը կատարել հայրենիքի հանդեպ, ուրեմն թող չծառայած տարիների համար ահռելի գումար վճարել պետբյուջե: Գոնե այդպես երկրի ջրաղացին մի փոքր ջուր կլցնեն:
 
ՀԳ. Ամիսներ առաջ Պաշտպանության նախարարությունը, լրատվամիջոցներից մեկի հարցմանն ի պատասխան, հրապարակել էր բանակում չծառայած որդիներ ունեցող պաշտոնյաների անունները: Աղմուկ բարձրացավ, ամոթանք հնչեց, օրենքից վեր կանգնածների դատափետում... Իսկ հետո՞: Գրեթե ոչինչ: Բանակից խուսափած ոսկե երիտասարդությունը վայելում է կյանքն ու հարմարավետ աթոռները: Իսկ նրանք, ում որդիները զոհվել են բանակում, արդեն քանի տարի է՝ կառավարության դռների առաջ  բողոքելով արդարություն են փնտրում: Մինչդեռ հերոս զավակներ ծնած ու նրանց հայրենիքին նվիրաբերած հայ մարդը ամենայն հարգանքի ու խոնարհումի է արժանանում: Իշխանավորների խոնարհումը այդ մարդկանց գոնե սոցիալական բեռը թեթևացնելը պետք է լինի:
 
Ահա բանակի և իշխանությունների հանդեպ վստահության գումարելիներից մեկը:Ա. ՍԱՀԱԿՅԱՆ
Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%