Արցախի նախագահը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչների հետ
МЕЖДУНАРОДНОЕԱրցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Երեւան քաղաքում սեպտեմբերի 19-ին ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանի, գործադիր տնօրեն Բրայան Արդունու եւ կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից :
Հանդիպմանը քննարկվել են Արցախ-Սփյուռք կապերին եւ մեր հանրապետությունում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը կարեւորել է Ամերիկայի հայկական համագումարի դերը տարբեր հարթություններում Արցախին սատարելու գործում՝ բարձր գնահատելով կազմակերպության հայրենանվեր եւ արհեստավարժ ծառայությունը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes
5
День рождения в Италии с Юнибанком



