Ռուսաստանում Սիրիայի ընդդիմությանը մեղադրել են բանակի առաջխաղացմանը խանգարելու փորձերի մեջ
МЕЖДУНАРОДНОЕՍիրիայի բանակի կողմից Եփրատի գետանցման ժամանակ ջրի մակարդակը կտրուկ բարձրացել է, ինչը կարելի է բացատրել ընդդիմության ենթակա ամբարտակներից ջրի բացթողմամբ։
Այս մասին հայտարարել է ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկոն , հաղորդում է «Ռիա Նովոստին»։
«Այս գործողության իրականացումը բնութագրվում է ոչ միայն գրագետ և համարձակ գործողություններով, այլև հետաքրքիր փաստերով։ Մի քանի օրվա ընթացքում էականորեն բարդացել է Եփրատում ջրի վիճակը։ Հենց սիրիական զորքերը սկսել են անցնել գետը, հաշված ժամերի ընթացքում ջրի մակարդակը կտրուկ բարձրացել է։ Իսկ հոսանքի արագությունը երկու անգամ մեծացել՝ հասնելով վարկյանում 2 մետրի»,-ասել է նա։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes
5
День рождения в Италии с Юнибанком



