Ереван, 07.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Աշխարհի տարբեր երկրների 80 ոսկերչական ընկերություններ մասնակցում են Yerevan Show 2015-ին

ОБЩЕСТВО

Աշխարհի տարբեր երկրների հայ և օտարերկրացի ոսկերիչներ առաջիկա երկու օրերի ընթացքում Հայաստանում կներկայացնեն իրենց գործերը: Հոկտեմբերի 24-ին Երևանի «Մերիսիան» էքսպո կենտրոնում տեղի ունեցավ Yerevan Show 2015 ոսկերչական ցուցահանդեսի բացումը, որը կշարունակվի մինչև հոկտեմբերի 26-ը: Ցուցահանդեսին մասնակցում է շուրջ 80 ընկերություն Հայաստանից և արտերկրից: Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:

Հայ ոսկերիչների համաշխարհային միության նախագահ Գագիկ Գևորգյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ սա հայ ոսկերիչների արդեն անընդմեջ 5-րդ ցուցահանդեսն է:«Չնայած այն հանգամանքին, որ ամբողջ աշխարհում տնտեսության վիճակը վատ է՝ հայ ոսկերիչները ժամանակ են գտնում, գալիս են հայրենիք, որպեսզի ցույց տան իրենց համախմբվածությունը: Ցավոք, այս անգամ ավելի քիչ ընկերություններ են մասնակցում ցուցահանդեսին, քանի որ որոշակի դժվարություններ են եղել»,- Արմենպրես-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Գևորգյանը:

Միաժամանակ, նա տեղեկացրեց, որ հաջորդ տարի ՀՀ-ում կայանալու է համաշխարհային ոսկերիչների կոնգրեսի ժողովը, որն աշխարհի ամենամեծ կոնգրեսն է՝ բաղկացած 40 ասոցիացիաներից: «Ուստի մեր երկիրը 2016 թվականին կդառնա աշխարհի ոսկերչական ինդուստրիայի կենտրոնը»,- ընդգծեց Գևորգյանը: Ցուցահանդեսին մասնակցելու համար Հայաստան են ժամանել հյուրեր և մասնակիցներ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Թայլանդից, Թուրքիայից, Ղրղզստանից, Կանադայից, Իտալիայից և այլ երկրներից: «Մենք այս 5 տարիների ընթացքում կարողացել ենք ամեն տարի ավելացնել մասնակիցների քանակը, մեր ռեզոնանսն աշխարհով մեկ: Այսօր Yerevan Show-ն գտնվում է համաշխարհային բոլոր ցուցահանդեսների ռեեստրի մեջ: Այսինքն, ամբողջ աշխարհը գիտի, թե ինչ է Yerevan Show-ն: Մենք այս հոյակապ էքսպո կենտրոնը ստեղծել ենք ընդամենը 1.5 տարվա ընթացքում և հնարավորություն ունենք այստեղ հրավիրել աշխարհի ամենամեծ ընկերություններին: Այստեղ կարող են տեղավորվել շուրջ 400-500 ընկերություններ: Մենք առաջիկայում էլ պետք է մեծացնենք մեր շարքերը և կարողանանք հրապուրիչ պայմաններ ստեղծել, որպեսզի տնտեսվարողներն ու գնորդները գան Հայաստան: Բոլորդ էլ գիտեք, որ Հայաստանում սպառման շուկան այ նքան էլ մեծ չէ: Այս ցուցահանդեսի հիմնական նպատակն այն է, որպեսզի մարդիկ կարողանան արտադրություն կազմակերպել և արտերկրից գնորդներ ժամանեն մեր երկիր: Մենք այսօր արդեն մեկ օդանավ գնորդներ ենք տեղափոխել ՀՀ` հիմնականում Ռուսաստանից, որպեսզի մարդիկ ապրանք գնեն ոչ թե Թուրքիայից, Թայլանդից, Չինաստանից, այլ հենց Հայաստանից, աշխարհում մեծ համբավ վայելողեր հայ ոսկերիչներից»,- ընդգծեց Գևորգյանը:

«Մերիդիան» էքսպո կենտրոնն ազատ տնտեսական գոտի է. կառավարության կողմից ստացել է հարկային արտոնություններ: Գագիկ Գևորգյանն ընդգծեց, որ դա դրսից ներդրումներ ներգրավելու հնարավորություն է տալիս: «Եթե պայմաններ չստեղծվեն, որևէ մեկն այստեղ չի գա: Եթե մենք կարողանանք ապրանքը վաճառել այնպիսի գներով, որ կարողանանք, օրինակ, Չինաստանի հետ մրցակցության մեջ մտնել, կկարողանանք վաճառել մեր ապրանքը, իսկ հակառակ դեպքում՝ մեկ-երկու անգամ կարտադրենք ու կկանգնենք: Դրա համար պետք է կարողանանք մրցակցային գներով վաճառել մեր ապրանքը: Այս տարածքու մ բիզնես բացող գործարարն ազատվում է հարկերից. վճարում է միայն աշխատավարձ և աշխատավարձի հարկ: Մեր նպատակը Հայաստանն արտադրող երկիր դարձնելն է: Մեր առջև հստակ խնդիր է դրված` Հայաստանում արտադրություն ստեղծել, որովհետև ամեն երկիրը հարուստ է իր արտադրությամբ և ֆաբրիկաներով: Ես հույս ունեմ, որ այս տարածքում աշխատող ֆաբրիկաները հաջողակ կլինեն»,- եզրափակեց Գևորգյանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդգծեց, որ ավանդույթ դարձած ցուցահանդեսը կարևոր հարթակ է և բացառիկ հնարավորություն` հայրենիքում համախմբելու արտերկրի և Հայաստանի ոսկեգործության ոլորտի ներկայացուցիչներին: «Ոսկեգործության ոլորտում մեր բազմադարյա պատմությունը և հայ ոսկերիչների հմտությունն ու վարպետության բարձր մակարդակը թույլ են տալիս վստահաբար ասել, որ այս ոլորտն ըստ արժանվույն է ներկայանում և բազմիցս արժանանում գնահատանքի աշխարհի տարբեր երկրներում: Yerevan Show ցուցահանդեսը, համադրելով դարավոր ավանդույթն ու համբավը և ե րկրում ու սփյուռքում առկա կարողությունները, ևս մեկ կարևոր քայլ է` հայ ոսկերչության ավանդույթներն ու դարավոր պատմությունը միջազգային հանրությանը ներկայացնելու համար»,- ասաց նախարարը:

Ճշմարիտյանը բարձր գնահատեց նման միջոցառումների անցկացումը: «Կերտելով մնայուն արժեքներ, իսկ ոսկեգործության արտադրանքն, ըստ էության, մնայուն արժեք է, պահպանելով և տարածելով մեր մշակութային հարուստ ժառանգությունը՝ զուգահեռաբար նրանք իրենց ավանդն են ներդնում Հայաստանի տնտեսության զարգացման գործում: Ոսկեգործության ոլորտը մշտապես գտնվում է Հայաստանի Հանրապետության նախագահի և կառավարության ուշադրության կենտրոնում: Մենք ձեռնարկել ենք և ձեռնարկելու ենք գործուն քայլեր` Հայաստանը հայկական ոսկեգործության գլոբալ հանգույց դարձնելու համար»,- եզրափակեց նախարարը:

Ցուցահանդեսի բացման արարողությունից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և առաջին տիկին Ռիտա Սարգսյանը շրջայց կատարեցին տարածքում, ծանոթացան ներկայացվող աշխատանքներին:

Yerevan Show ոսկերչական ցուցահանդեսն անց է կացվում հայ ոսկերիչների կողմից 5 տարի շարունակ: Այն արդեն դարձել է խոշորագույն տարածաշրջանային ցուցահանդես, որին մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից հայտնի ոսկերչական ընկերություններ, փորձագետներ և բարձրաստիճան հյուրեր: Ցուցահանդեսի շրջանակներում Հայաստանի էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ հոկտեմբերի 25-ին անց է կացվելու կլոր սեղան՝ կապված եվրասիական ինտեգրացիայի հարցերի, ինչպես նաև 2016թ. Երևանում անցկացվելիք համաշխարհային ոսկերչական կոնֆեդերացիայի կազմակերպչական աշխատանքների հեÕ ¿:

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества