Իրաքը զորք է ուղարկում քրդական Քիրկուկ
МЕЖДУНАРОДНОЕPast.am.Իրաքը ռազմական տեխնիկա և զորք է ուղարկում Քիրկուկի մատույցներ՝ մոբիլիզացնելով նաև Ալ–Հաշդ ալ–Շաաբի շիա աշխարհազորին՝ հաղորդում են իսրայելական աղբյուրները, հավելելով, որ Իրանի կողմից հովանավորվող այս խմբավորումը, քրդերի՝ անկախության հանրաքվեից չհրաժարվելու պարագայում, կմասնակցի Քիրկուկում ծավալվելիք ռազմական գործողություններին, ինչի մասին կենտրոնական կառավարությունն էր օրերս հայտարարել: Ի դեպ, Բաղդադի կենտրոնական կառավարությունը հընթացս նաև պաշտոնազրկել է Քիրկուկի նահանգային խորհրդի ղեկավարին, որն աջակցել էր Քիրկուկի անկախական տրամադրություններին: Հավելենք նաև, որ Իրաքի Գերագույն դաշնային դատարանն արգելել էր Իրաքի քրդական ինքնավարությունում անկախության հանրաքվեի անցկացումը։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes
5
День рождения в Италии с Юнибанком



