Հայկական վարորդական իրավունքների հարցը կլուծվի մոտ ժամանակներս. դեսպան Վոլինկին
ОБЩЕСТВОՌուսաստանի Դաշնությունում հայկական վարորդական իրավունքների ճանաչման հարցը կլուծվի մոտ ժամանակներս և ՌԴ-ում աշխատելու հնարավորություն կստեղծվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:
«Դեռ հստակ ժամկետներ չկան, բայց այն, որ այդ հարցը կլուծվի` միանշանակ է: Հարցը նրանում է, որ խորհրդարանում ընդունվել էր օրենսդրական ակտ և, որպեսզի որոշ փոփոխություններ մտցվեն հարկավոր է լրացուցիչ օրենսդրական ակտ: Եվ քանի որ խորհրդարանները նոր են սկսել իրենց աշխատանքը, մոտակա ժամանակում հարցը կլուծվի»,- նշեց Վոլինկինը:
2017 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում ուժի մեջ են մտել այլ երկրների վարորդական իրավունքներով վարելու սահմանափակումները:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



