Բարսելոնի ֆուտբոլային ակումբը դատապարտել է Կատալոնիայի անկախացման մասին հանրաքվեին խոչընդոտելու փորձերը
СПОРТԲարսելոնի ֆուտբոլային ակումբը դատապարտել է Կատալոնիայի անկախացման մասին հանրաքվեին խոչընդոտելու փորձերը, հայտնում է AP-ն։
Աշխարհահռչակ ֆուտբոլայի ակումբը հայտարարություն է արել այն բանից հետո, երբ Իսպանիայի իշխանությունները ակտիվացրել են գործողությունները ՝ հոկտեմբերի 1-ին ծրագրված անկախացման մասին հանրաքվեն տապալելու ուղղությամբ։
Կատալոնիայի իշխանությունները խոստացել են անցկացնել հանրաքվեն՝ չնայած 12 կատալոնցի պաշտոնյաների ու պետծառայողների կալանավորումներին։
«Բարսելոնայի» հայտարարության մեջ ասվում է, որ ակումբը դատապարտում է ցանկացած գործողություններ, որոնք կարող են խոչընդոտել իրավունքների ազատ իրականացմանը։ Այն նաեւ աջակցություն է հայտնում կատալոնցիների մեծամասնության կամքին։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



