Մոսկվայից Գյումրի ուղևորվող օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Մինվոդիում
МЕЖДУНАРОДНОЕՄոսկվայից Գյումրի թռչող օդանավը արտակարգ վայրէջքի թույլտվություն է խնդրել Միներալնիե Վոդի քաղաքում՝ ծխող ուղևորի պատճառով:
Ինչպես հայտնում է Вести-ն, «Պոբեդա» ավիաընկերությանը պատկանող Boeing-ը դադարեցրել է թռիչքը, քանի որ ուղևորներից մեկը սկսել է ծխել թռիչքի ժամանակ և հրաժարվել է ենթարկվել բորտուղեկցորդների պահանջներին:
Արտակարգ ծառայությունների աղբյուրի հաղորդմամբ՝ Boeing-737 օդանավի հրամանատարը «Վնուկովո» օդանավակայանից Գյումրի թռչելիս արտակարգ վայրէջք կատարելու թույլտվություն է խնդրել: Քիչ անց օդանավը վայրէջք է կատարել մոտակա օդանավակայանում:
Նշվում է, որ այնտեղ անկարգ ուղևորին պետք է դիմավորեին իրավապահ մարմինները, իսկ օդանավը պետք է շարունակեր չվերթը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes
5
День рождения в Италии с Юнибанком



