Դոմինիկանայում 15 մարդ է զոհվել՝ կղզին խոցած դարի հզորագույն փոթորկի պատճառով
МЕЖДУНАРОДНОЕԴոմինիկյան Հանրապետությունում մոլեգնող «Մարիա» փոթորկի հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել, ևս 20-ը անհետ կորած են համարվում:
Ինչպես հաղորդում է BBC-ն՝ մեջբերելով Կարիբյան կղզու վարչապետի հայտարարությունը, հրաշք է, որ զոհերի թիվը հարյուրավորի չի հասնում:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ահագնացող փոթորկի պատճառով երկրի 22 նահանգում վտանգի առավելագույն կարմիր աստիճան էր սահմանվել:
Փոթորիկը Դոմինիկանա հասնելուց առաջ ավերածություններ է գործել հարևան Պուերտո Ռիկո և Անտիգուա կղզիներում:
Վարչապետի խոսքով՝ բազմաթիվ տներ են ավերվել, դպրոցներ են քանդվել և հեռուստահաղորդակցությունն է խափանվել: Կղզու գլխավոր հիվանդանոցը մնացել է առանց էլեկտրականության:
Կղզու ղեկավար Ռիկարդո Ռոսելլոն փոթորիկը բնութագրել է որպես «ամենակործանարարը վերջին հարյուրամյակում»:
1
Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»
2
Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»
3
Утверждается, что Оник Гаспарян во время войны действовал под давлением приказов Пашиняна и в атмосф...
4
Axios: Трамп дал Ирану несколько дней
5
Прямое указание? Почему власти в замешательстве? «Паст»



