Միջազգային կարգի սպորտի վարպետ Ռազմիկ Վարդանյանը մասնակցում է բիլիարդի «Կրեմլի Գավաթ» միջազգային մրցաշարին
СПОРТՀՀ բազմակի չեմպիոն, Հայաստանի հավաքականի անդամ, միջազգային կարգի սպորտի վարպետ Ռազմիկ Վարդանյանը մասնակցում է բիլիարդի «Կրեմլի Գավաթ» խոշորագույն միջազգային մրցաշարին։ Այս կարևորագույն գերմրցաշարն անցակցվում է Մոսկվայի Օլիմպիական մարզահամալիրում (СК Олимпийский):
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի բիլիարդային սպորտի ֆեդերացիայից, Ռազմիկ Վարդանյանը Կրեմլի Գավաթին մասնակցելու ուղեգիրը ձեռք է բերել հաղթելով սեպտեմբերի սկզբին Հայաստանի Բիլիարդային Սպորտի Ֆեդերացիայի կողմից կազմակերպված Դինամիկ Բուրգ խաղաձևի Հայաստանի բաց առաջնությունում։
Եռօրյա համառ պայքարի արդյունքում հայ մարզիկը հայտնվել է գերմրցաշարի եզրափակչում, որտեղ ուժերը կչափի Ուզբեկստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Սիդորովի հետ։
Կրեմլի Գավաթի եզրափակիչը կկայանա սեպտեմբերի 23-ին, ժամը՝ 14։00։ Հայաստանի բիլիարդային սպորտի ֆեդերացիան բիլիարդային սպորտի հայ մարզասերներին կոչ է անում եզրափակչի ընթացքում միահամուռ ուժերով սատարել Ռազմիկ Վարդանյանին։