Թուրքիայում միգրանտներ տեղափոխող նավի խորտակման հետեւանքով զոհերի թիվը հասել է 15-ի
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի Քեֆքեն քաղաքի շրջանում՝ Սեւ ծովի ափերին, մոտորանավակի խորտակման հետեւանքով զոհերի թիվը հասել է 15-ի։ Այս մասին ուրբաթ հայտնել են նահանգի առափնյա ծառայությունից։ Ավելի վաղ հաղորդվում էր 4 զոհի մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Նախնական տեղեկություններով՝ փրկվել է 40 մարդ, 15-ը զոհվել է։ Առափնյա ծառայությունը շարունակում է 13-15 անհետ կորածների որոնումները»,- ասված է հաղորդագրության մեջ։
Անօրինական միգրանտները Թուրքիան օգտագործում են որպես տարանցիկ տարածք դեպի Եվրոպա։ Որպես կանոն միգրանտները փորձում են ծովային ճանապարհով հասնել Էգեյան ծովի ափերին՝ Հունաստան կամ Սեւ ծովով Բուլղարիա եւ Ռումինիա։
1
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян
2
«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»
3
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт



