«Ճշմարիտ կինը չի հուզվում, հուզում է». Մառլեն Դիտրիխ
ЛАЙФLife.panorama.am-ը գրում է.
Ձեզ ենք ներկայացնում աշխարհահռչակ դերսանուհի Մառլեն Դիտրիխի որոշ աֆորիզմներ`
Տղամարդկանց մասին. «Կանայք, անվիճելի է, տղամարդկանցից ավելի խելոք են: Հազիվ թե գտնվի մի կին, որը խենթանա մի տղամարդու համար սոսկ նրա գեղեցիկ ոտքերի պատճառով…»:
Կանանց մասին. «Ճշմարիտ կինը չի հուզվում, հուզում է»:
Սիրո մասին. «Եթե վերադառնում ես երեկոյան ժամը 9-ին ժամը 7-ի փոխարեն, և նա դեռ ոստիկանություն չի զանգահարել, նշանակում է` սերն արդեն ավարտվել է»:
Աշխատանքի մասին. «Կարևոր է իմանալ սեփական աքիլլեսյան գարշապարի մասին և թույլ չտալ ուրիշներին դիպչել դրան»:
Գեղեցկության մասին. «Կնոջ համար գեղեցկությունը խելքից կարևոր է, քանի որ տղամարդն ավելի հեշտ նայում է, քան մտածում»:
Նորաձևության մասին. «Ավելի լավ է գնել երկու զույգ լավ կոշիկ, քան երեք զույգ վատ կոշիկ»:
Թուլության մասին. «Անխուսափելին պետք է ընդունել արժանապատվորեն: Արցունքները, որ թափում եք անխուսափելիի պատճառով, պետք է մնան ձեր գաղտնիքը»:
Երջանկության մասին. «Տղամարդն ավելի մեծ հաճույք է ստանում, երբ տեսնում է չհավաքված անկողին և երջանիկ կնոջ, քան օրինակելի հարդարված անկողին և դժգոհ կնոջ: Իմ խորհուրդը` հարդարիր անկողինը և երջանիկ եղիր»:



