Թբիլիսիում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 16-ի
ОБЩЕСТВОԹբիլիսիում վերջին 55 տարվա մեջ ամենաուժգին ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 16-ի: Այդ մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել են Վրաստանի ներքին գործերի նախարարությունից:
Ինչպես նշվում է, Թբիլիսիում աշխատանքների վերականգնման ընթացքում Վերե գետի մոտ կնոջ դի է հայտնաբերվել:
Հունիսի 16-ի տվյալներով՝ անհետ կորած է համարվում 6 մարդ:
Հունիսի 14-ին Վրաստանի մայրաքաղաքում հեղեղումների հետևանքով ջուրը լցվել էր ավելի քան հարյուր 1 և 2-հարկանի առանձնատներ, ստորգետնյա անցումներ, հրապարակներ, վնասվել էին մայրուղիներ, ենթակառուցվածքային օբյեկտներ: Մի քանի տասնյակ ընտանիք առանց տանիքի է մնացել:
Վնասվել էր նաև կենդանաբանական այգին: Որոշ կենդանիներ սատկել էին, մյուսները՝ փախել:
1
Церемония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатов
2
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
3
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»
4
Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBank
5
Стартовал финальный этап турнира Junius



