Լավրովն ու Զարիֆը պայմանավորվել են զարգացնել փոխգործակցությունը Մերձավոր Արեւելքում
МЕЖДУНАРОДНОЕՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը քննարկել են Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող իրավիճակն ու պայմանավորվել մեծացնել փոխգործակցությունը Մերձավոր Արեւելքում եւ հատկապես Սիրիայում կայունության եւ անվտանգության հաստատման համար:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով «Ռիա Նովոստի»-ն, հեռախոսազրույցի ժամանակ Լավրովն իրանցի գործընկերոջը ներկայացրել է նախորդ շաբաթ Վիեննայում ԱՄՆ Պետքարտուղարի, Սաուդյան Արաբիայի եւ Թուրքիայի ԱԳ նախարարների հետ կայացած հանդիպման արդյունքները, որը նվիրված էր սիրիական ճգնաժամին:
Կողմերն ընդգծել են միջազգային ուժերի համախմբման անհրաժեշտությունը սիրիական խնդրի շուտափույթ լուծման հարցում:
Լուսանկարը` РИА Новости
1
Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчика
2
Родина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак Карапетян
3
Демократическим путём эту власть менять невозможно. Аршак Карапетян
4
Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий
5
IDBank впервые выпустил купонные бессрочные облигации



