Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Հայաստանը ստատուս քվոյից հետ կկանգնի, եթե Սարգսյանը վտանգ զգա իր իշխանությանը

ИНТЕРВЬЮ

Մեր զրուցակիցն է քաղաքագետ Աղասի Ենոքյանը

 

Պարոն Ենոքյան, Նյու Յորքում կայացավ Հայաստանի ևԱդրբեջանի արտաքին գործերի նախարարներ ԷդվարդՆալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որիժամանակ քննարկվել են առաջիկայում Հայաստանի ևԱդրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպմանհետ կապված հարցեր։ ՄԱԿ-ում Սերժ Սարգսյանի և Ալիևիելույթներից հետո ի՞նչ կարելի է առհասարակ ակնկալելառաջիկա հանդիպումից։

 

Չեմ կարծում, թե Սարգսյան-Ալիև հանդիպումը շուտ կլինի։ Համենայն դեպս, նախորդ հանդիպումների ժամանակ առաջ քաշված միջադեպերի հետաքննության և մոնիտորինգի մեխանիզմների հարցը մինչ այժմ չի լուծվել։ Եթե նման, առաջին հայացքից, տեխնիկական հարցերը չեն լուծվում, որոնք, հիշեցնեմ, առաջ էին քաշվել ամենաբարձր մակարդակի հանդիպումների ժամանակ, ապա ավելի մեծ ու գլոբալ խնդիրների քննարկման քաղաքական անհրաժեշտություն կողմերից ոչ մեկն էլ չի տեսնում։

 

Հաշվի առնելով վերջին շրջանում Նալբանդյանի, ինչպեսնաև Շավարշ Քոչարյանի և մյուսների իրար հակասողհայտարարարությունները, կարելի՞ է ասել, որ Հայաստանըչունի խնդրի կարգավորման հստակ դիրքորոշում։

 

Կարծում եմ՝ Հայաստանի դիրքորոշումը նույնն է մնում՝ որքան հնարավոր է ձգձգել-պահպանել ներկա ստատուս քվոն։ Նման իրարամերժ հայտարարություններն էլ հենց այդ նպատակին են ծառայում՝ փորձելով թողնել թե լավ ոստիկան-վատ ոստիկան խաղի տպավորություն, թե իշխանության ներկայացուցիչների խոսքին չվստահելու անհրաժեշտություն։

 

Հայաստանը իր ներկա ստատուսքվոյական դիրքորոշումից կարող է հետ կանգնել միայն այն ժամանակ, եթե Սերժ Սարգսյանը զգա իր իշխանության համար իրական վտանգ։ Շեշտեմ, խոսքը ոչ թե Հայաստանին սպառնացող վտանգի մասին է, այլ ներկա իշխանությունների հարատևությանը։ Առայժմ կարծես թե նման վտանգ չի երևում, ուրեմն և կշարունակվեն խաղերը։

 

Պարոն Ենոքյան, վերջին օրերին ամենաքննակվող թեման  ռուսաց լեզվի հայեցակարգն է։ Կարեն Կարապետյանըհայտարարել է, որ ինքը չի հրաման տվողը։ Սա Ռուսաստանիկողմից միջամտությո՞ւն է, թե իշխանությունների, ինչպեսնշում են շատերը, Կրեմլին հաճոյանալու քայլ է։

 

Կարծում եմ՝ Կրեմլի հայասատանյան կուրատորը նման ցանկություն է հայտնել, իսկ իշխանություններն էլ ինքնամոռաց նետվել են այն կատարելու։ Կարեն Կարապետյանը, մեղմ ասած, ճիշտ չի ասում, թե ինքը նման հանձնարարական չի տվել և ուրեմն մենք այս դեբատների համար պարտական ենք միայն կրթության նախարարի աշխարհայացքային զեղումներին։ Սա, ըստ էության, պետական շահերին հակասող քայլ էր, և Կարապետյանը առնվազն պետք է պաշտոնանկեր այդ նախարարին։ Ի վերջո, իշխանությունները պետք է սովորեն նաև քաղաքական պաշտոնանկությունների և ոչ թե «հրաժարականները» պետք է պարտադրվեն միայն ատկատները չկիսելու դեպքում։

 

Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ում խոսեց նաև հայ-թուրքականարձանագրությունների մասին և Թուրքիային մինչև գարունժամանակ տվեց։ Ձեր կարծիքով, ինչո՞վ էր պայմանավորվածժամկետ տալը, արդյոք այս կարճ ժամանակում Թուրքիայիդիրքորոշումներում կարող է ինչ-որ բան փոխվել։ Թե՞ սամեսիջ էր ուղղված Արևմուտքին ու Ռուսաստանին։

 

Կարծում եմ՝ այստեղ երկու կարևոր գործոն կա։ Քրդական հանրաքվեն, եթե այն լինի բավականին լուրջ և ունենա միջազգային կարևոր արձագանք, կարող է էապես փոխել Թուրքիայի դիրքորոշումները Հայաստանի նկատմամբ։ Ի վերջո, մենք ՆԱՏՕ-ական քիչ թե շատ կանխատեսելի Թուրքիայի փոխարեն պետք է գործ ունենանք բացարձակ անհասկանալի քրդերի հետ։ Ուշադրություն դարձրեք՝ Հայաստանի ու հայերի հետ կապված առաջին իսկ խնդրով՝ հայերենը պետական լեզուների շարքում ընդգրկելու հարցով (չնայած չգիտեմ, թե մեր ինչին էր դա պետք), նրանք արդեն իսկ անցան մանիպուլյացիաների։ Կարծում եմ, թե Թուրքիան հասկանում է, որ այս նոր խնդիրը սպառնալիք է թե իրենց և թե մեր համար։ Չեմ բացառում անգամ, որ նրանք ինչ-որ ձևերով ճանաչեն Ցեղասպանությունը՝ ասելով, թե գնացեք ձեր հողերի հարցը ձեր քրդերի հետ լուծեք։

 

Երկրորդ գործոնն այն է, որ մյուս տարի Սերժ Սարգսյանը ստանձնելու է վարչապետի պաշտոնը և մինչ այս կարգավիճակը նա ցանկանում է որքան հնարավոր է մաքրել պոտենցիալ պրոբլեմների ցանկը, իր իսկ ժառանգությունը իրեն։ Հայ-թուրքական արձանագրությունների վերանայումը նրան հնարավորություն կտա այս հարցը վերսկսել ելման կետից։

IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельности