Ереван, 30.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ստեփանակերտի յուրօրինակ «արձագանքը» քրդական հանրաքվեին. նոր իրավիճակին ընդառաջ

ПОЛИТИКА

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25-ն ստորագրել է նոր կառավարության ձեւավորման, դրա նոր կառուցվածքի մասին հրամանագիր, որում թերեւս ամենաուշագրավը արտաքին գործերի նախարարի փոփոխությունն է:

 

Կարեն Միրզոյանին փոխարինել է Մասիս Մայիլյանը, որը 2007 թվականի նախագահի ընտրությանը եղել է նախագահի թեկնածու եւ ցույց տվել երկրորդ արդյունքը՝ 12,58 տոկոս՝ զիջելով միայն Բակո Սահակյանին: 2008 թվականին Մասիս Մայիլյանը Արցախում հիմնել է Արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով հանրային խորհուրդ կազմակերպությունը՝ ղեկավարելով այն եւ հանդես գալով վերլուծական, հետազոտական, փորձագիտական գործունեությամբ, գործակցելով միջազգային հեղինակավոր կենտրոնների հետ: Մայիլյանը գործնականում վերադառնում է արտգործնախարարություն, քանի որ նա Արցախի արտգործնախարարությունում տարբեր պաշտոններ է զբաղեցրել դեռեւս 1993  թվականից, երբ ստեղծվել է այդ նախարարությունը: 2001 թվականից Մայիլյանը եղել է արտգործնախարարի տեղակալ:

 

Այդպիսով, Բակո Սահակյանի նոր նշանակումը իսկապես ուշագրավ եւ բավական տարողունակ է ոչ միայն այսպես ասած նոմինալ իմաստով՝ երբ խոսքը որեւէ պետության համար առանձնահատուկ նշանակություն ունեցող պաշտոններից մեկի՝ արտգործնախարարի մասին է, այլ նաեւ հենց կադրային ընտրության:

 

Ի՞նչ է փոխելու այդ նշանակումն Արցախի արտաքին քաղաքական, միջազգային վարքում, սուբյեկտային մարտավարության եւ ռազմավարության առումով: Այդ հարցն իհարկե բավական պարզունակ է՝ հաշվի առնելով այն, որ առկա է ցանկացած նոր նշանակման դեպքում: Մյուս կողմից, կոնկրետ նշանակումն ինքնին արդեն իսկ իր վերը նշված տարողունակությամբ որոշակի փոփոխություն է, փոփոխության վկայություն, մտադրությունից դեպի քայլ որոշակի գործողություն:

 

Դա համարժեք արձագանք է նոր իրավիճակին, որ կա ընդհանրապես թե միջազգային քաղաքականությանն առնչվող առանցքային զարգացումներում, թե մասնավորապես արցախյան, իսկ ավելի լայն իմաստով՝ կովկասյան տրանսֆորմացիայի խնդրում: Խոշոր հաշվով, տեղի է ունենում աշխարհակարգի ռազմա-քաղաքական տրանսֆորմացիոն խոշոր գործընթաց, որը որոշ տարածաշրջաններում արտահայտվում է բավականին թեժ ռազմական փուլով, իսկ որոշ տարածաշրջաններում, այդ թվում Կովկասում՝ բարեբախտաբար առայժմ քաղաքական, դիվանագիտական:

 

Եվ այդ իմաստով, այդ փուլի գերակայության հարցում էական նշանակություն ունի այն, թե քաղաքական-դիվանագիտական ինչպիսի խորագիտություն, համարժեքություն, կրեատիվություն կդրսեւորեն այն սուբյեկտները, որոնք շահագրգռված են քաղաքական փուլի պահպանմամբ եւ ռազմական ռիսկերի հնարավորինս նվազեցմամբ: Կովկասում այդ առումով բացառություն է թերեւս միայն Ադրբեջանը:

 

Սակայն շահագրգռությունն անկասկած անհրաժեշտ է վերածել նաեւ դրա ուղղությամբ արդյունավետ քաղաքականության, դիվանագիտության եւ Արցախում նոր արտգործնախարարի նշանակումն ինքնին որպես նշանային քայլ, Արցախի յուրօրինակ հայտ է տարածաշրջանի անվտանգության եւ ռազմաքաղաքական տրանսֆորմացիայում Արցախի կարեւոր լուման բերելու եւ Արցախի դերի ձեւավորմանն առավել աշխույժ մասնակցելու ուղղությամբ:

 

Այստեղ անկասկած կա թե առնչություն անմիջականորեն կարգավորման գործընթացին, որտեղ ակնհայտորեն միջնորդները փորձ են անում գտնել առկա իրավիճակի հնարավորինս կայուն պահպանման առավելագույն տեւականություն ենթադրող բանաձեւ ու գործընթաց, թե ընդհանրապես միջազգային տրամաբանությանը:

 

Այդ իմաստով խիստ խորհրդանշական է, որ Արցախում նոր կառավարության նշանակումն ու արտաքին գործերի նոր նախարարի նշանակումը համընկնում է Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեի օրվա հետ: Դժվար է ասել, պլանավորե՞լ է Բակո Սահակյանը օրը, թե՞ ոչ, այդուհանդերձ համընկնումը միջազգային ռազմա-քաղաքական քարտեզի վրա բավական նշանակալից կետ դարձած այդ իրադարձության հետ իսկապես խորհրդանշական է: Իրաքյան Քուրդիստանի անկախությունը մոտ է, թե հեռու, բավական բարդ է ասել, հանրաքվեն ինքնին դեռեւս բոլոր հարցերի լուծումը չէ, սակայն ակնհայտ է, որ այն միջազգային մասշտաբով նշանային գործընթաց է, ինչի մասին վկայում են թե տարածաշրջանի, թե միջազգային ուժային կենտրոնների բավականին աշխույժ դիվանագիտական մաքոքի աշխատանքը Քուրդիստանի հանրաքվեի շուրջ:

 

Արցախում տեղի ունեցողը գուցե նույնիսկ չնկատվի էլ այդ աշխույժ մաքոքի պտույտնեում, բայց խնդիրն իհարկե դա չէ, այլ յուրօրինակ խորհրդանշական արձագանքը իրավիճակին՝ կամա, թե ակամա: Ի վերջո, որեւէ մասշտաբի պետական քաղաքականության բուն նպատակը ցուցադրության կամ դիտարժանության հասնելը չէ, այլ իրավիճակ ստեղծելը, երբ ստեղծվածն այլեւս չի կարող մնալ միջազգային մասշտաբում աննկատ:

 

Արցախը այդ խնդրի առաջ է անմիջականորեն իրեն առնչվող կարգավորման գործընթացում: Դրանում այժմ բավական անորոշ իրավիճակ է, երբ հինը չի աշխատում, բայց չկա նաեւ նորը՝ այն անհրաժեշտ է ստեղծել:

IDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей