Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Եթե մենք մեզ վերագտնում ենք, այդ հարցն ինքնըստինքյան լուծվում է

ИНТЕРВЬЮ

Մեր զրուցակիցն է երաժիշտ-երգահան Եղիշե Պետրոսյանը

 

Պարոն Պետրոսյան, Ժիրայր Սեֆիլյանը բանտից հասցեական դիմում է ներկայացրել հասարակական ու քաղաքական գործիչներին՝ կոչ անելով ստեղծել ազգային դիմադրության ճակատ և ժողովրդական ընդվզման նախապատրաստվել: Նա այդ հայտարարությունում նաև անձանց ցանկ է ներկայացրել, թե ում է նախնական տեսնում այդ շարժման մեջ և Ձեր անունն այնտեղ կա։ Ձեզ հետ համաձայնեցվե՞լ է դա և ընդհանրապես, ի՞նչ կարծիք ունեք նման նախաձեռնության վերաբերյալ։

 

Ոչ, ինձ հետ համաձայնեցված չէ, տեքստին  դեռ չեմ  էլ հասցրել ծանոթանալ, ինձ պարզապես ասացին, որ նման բան կա։ Հարգելի Սեֆիլյանի բարձրացրած խնդիրներն ինձ և մեր պետության հոգսերով ապրող շատ շատերի համար նորություն չեն, քաջ հայտնի են նաև խնդրահարույց պատճառները:

 

Մենք` «Հոգևոր Հայաստան» նախաձեռնությամբ բազմիցս անդրադարձել և ահազանգել ենք, որ այսպես այլևս վտանգավոր է շարունակել: Այս պահին էլ ձեռնարկել ենք համայն հայության մտավոր ներուժի համախմբման-հավաքագրման ստորագրահավաք: Շուտով հանդես կգանք նաև ասուլիսով:     

 

Իսկ իմ անձի նկատմամբ ցուցաբերված վստահությունը պարտավորեցնող է: Ես երբեք չեմ խուսափել պատասխանատվությունից:                                                                           

 

Ձեր կարծիքով` որքանո՞վ կարող է կենսունակ լինել այդ նախաձեռնությունը՝ հաշվի առնելով, որ Սեֆիլյանի կողմից առաջարկվող ցանկում կան տարբեր քաղաքական գաղափարներ կրող, տարբեր քաղաքական հավակնություններ ունեցող անձինք։

 

Եթե բոլորը սրտացավ և խոհեմ գտնվեն, կարող է կենսունակ լինել, իսկ եթե ոմանք ինքնասիրահարված մտածեն զուտ իրենց ամբիցիաներն առաջ մղելու կամ բավարարելու մասին և շարունակեն քայլել իրենց նեղլիկ և ոչ մի տեղ չտանող ավանդական արահետներով, դուրս չգան ընդհանուր մայրուղի, կունենանք այս նույն` մղձավանջային վիճակը։ Պետք է բոլորով դուրս գանք գլխավոր մայրուղի և ամեն ինչ շատ հեշտ կլինի։

 

Իսկ որքանո՞վ կարող է համախմբող ու կենսունակ լինել ապագաղութացման ծրագիրը։

 

Եթե մենք մեզ վերագտնում ենք, այդ հարցն ինքնըստինքյան լուծվում է։ Ես այդպես եմ կարծում։ Եթե մենք հստակ գիտենք՝ մենք ով ենք, ինչ ենք ուզում, և որն է մեր տեղը այս աշխարհում, ոչ ոք չի կարող բռնանալ կամ հակառակվել  մեր կամքին, հակառակը, կսկսեն  համագործակցել, այդ թվում հայտնի և անհայտ գաղութատերերը։ Առաջնահերթը սեփական երկրին տեր կանգնելն է, մնացածը հերթով։

 

Իսկ հնարավոր համարո՞ւմ եք, որ այդ ցանկում ընդգրկված գործիչները կկարողանան մի կողմ դնել իրենց քաղաքական հայացքները՝ հանուն համախմբման։ Ասենք Նիկոլ Փաշինյանը, Վարդան Օսկանյանը, Սեյրան Օհանյանը։

 

Չեմ կարող ասել, բայց շատ կուզենայի, որ այդպես լիներ։ Հայրենի պետությունը մի հատ է, մեր սրբազան պարտքն է տեր կանգնել նրան։ Սպառնալիքները չափազանց լուրջ են, իսկ հապաղելը` կործանարար:  Եվ եթե շահագրգիռ ենք երկրի ապագայով, միշտ էլ կգտնվի փոխզիջումը։ Հիմա, երբ խարխլված են մեր երկրի հիմքերը, ապուշություն և անմեղսունակություն է առաջնորդվել զանազան չարդարացված ամբիցիաներով։ Ես կարծում եմ դրանք ավելորդ և վնասակար  բաներ են։ Հիմա հարցը շատ կոնկրետ է. Հայաստանը (ինձ համար Արցախը նույն Հայաստանն է) վտանգված է, ակնհայտ է, որ շեղվել ենք մայրուղուց: Նախ` պետք է  կանգնեցնել այս կործանիչ ընթացքը և ձեռնամուխ լինել ամուր և արդար հիմքեր դնելուն։

 

Ռուսաց լեզվի հայեցակարգ մշակելու հետ կապված մեծ աղմուկ է բարձրացել հասարակության շրջանում։ Ի՞նչ եք կարծում, սա արվել է Մոսկվայի ճնշման տա՞կ։

 

Ինձ թվում է՝ բոլշևիկների նման մոլագար-նվիրյալներն են գործում մեր մեջ, որոնք բացի կրեմլականների քամակը պաչելուց այլ առաքելություն չեն էլ պատկերացնում: Իհարկե, Ռուսաստանից վայրահաչոցներ եղան, կան և կլինեն, քանի որ նրանք համոզված են, որ իրենք մեր ազգի փրկիչն են: Իսկ մեզ պատուհասած ողբերգությունների համար նրանց հայց դեռ չենք ներկայացրել:

 

Այսօր ամբողջ աշխարհում իրար հետ անգլերեն են շփվում, հատկապես գիտական լեզուն անգլերենն է, իսկ մենք պետք է ռուսերեն սովորենք։ Ես ռուսերենին հրաշալի տիրապետում եմ, բայց անընդհատ ստիպված եմ անգլերեն շփվել։ Այնպես որ, սրանք անիմաստ, չարդարացված քայլեր են։  Ամեն դեպքում մեղավորը մենք ենք։ 

IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельности