Ереван, 10.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Միջազգային գիտաժողովում ներկայացվեցին Հայաստանի սուպերհամակարգչային կենտրոնի ձեռքբերումները

МЕЖДУНАРОДНОЕ

  ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում մեկնարկեց «Կոմպյուտերային գիտության և ինֆորմացիայի տեխնոլոգիաներ- 2017» (СSIT-2017) միջազգային 11-րդ գիտաժողովը: Գիտաժողովի բացմանը ներկա էին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, գիտնականներ Հայաստանից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Չինաստանից, Իրանից, Բելգիայից, Նորվեգիայից,  Գերմանիայից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից և այլ երկրներից:   

ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, «Կոմպյուտերային գիտության և ինֆորմացիայի տեխնոլոգիաներ- 2017»գիտաժողովի նախագահ ակադեմիկոս Յուրի Շուքուրյանի խոսքով` գիտաժողովի հիմնական նպատակն է խթանել գիտելիքների փոխանակումը օտարերկրյա և հայ գիտնականների միջև, տալ մասնակիցներին հնարավորություն շփվելու և տարածելու կոմպյուտերագիտության տեսական ու կիրառական արդյունքները:

«Այս տարվա գիտաժողովի նպատակներից է նաև քննարկել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հետ կապված սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները և նրանց լուծման եղանակները, համատեղ աշխատանքային նախագծերը: CSIT-2017-ը հանդիսանալու է լավ հարթակ Հայաստանում թվային տնտեսության հետ կապված հարցերի քննարկման և ճշգրտման համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց ակադեմիկոս Յուրի Շուքուրյանը:

CSIT-2017 գիտաժողովին ներկայացված են 100-ից ավելի գիտական հոդվածներ, որոնք վերաբերում են ավանդական տեսական և կիրառական ոլորտներին: Հատուկ տեղ կգրավեն ամպային և գրիդային հաշվարկներին, կոգնիտիվ ալգոռիթմներին և մոդելներին, կրիպտոգրաֆիկային և կիբեռանվտանգության խնդիրներին: 

ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը նշեց, որ Հայաստանը ավանդաբար ունեցել է առաջատար դիրք կոմպյուտերային գիտելիքների ասպարեզում: 2000 թվականին ՀՀ կառավարությունը, հաշվի առնելով այդ ոլորտում հաջողությունը և արդյունավետությունը, հայտարարել է կոմպյուտերային գիտելիքների ոլորտը որպես Հայաստանի տնտեսության և գիտության զարգացման գերակա ուղղություն:

«Գիտությունների ազգային ակադեմիայի ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների  ինստիտուտը, հանդիսանալով ոլորտի միակ գիտական կառույցը, որոշակի ներդրումներ է կատարել կոմպյուտերային գիտության զարգացման մեջ: Դրանց շարքին է պատկանում նաև այսօրվա գիտաժողովը, որը սկզբնավորվել է դեռևս 1997 թվականին: 2017 թվականի գիտաժողովը նշանակալի իրադարձություն է Հայաստանի հետազոտողների և գիտնականների համար, ինչպես նաև միջազգային համագործակցության ընդլայնման ու խթանման առումով: Կարևորում եմ այս գիտաժողովում քննարկվող թեմաները, այդ թվում նաև էլեկտրոնային ենթահամակարգի, ցանցի բարելավմանը նվիրված թեմաները: Համոզված եմ, այս օրերի ընթացքում կլինեն հետաքրքիր քննարկումներ ի նպաստ այս կարևոր բնագավառի ապագա զարգացմանը»,- ընդգծեց Ռադիկ Մարտիրոսյանը:

Ըստ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի` այս գիտաժողովը լավագույն հարթակ է  օտարերկրյա և հայ գիտնականների միջև շփման, փորձի ու գիտելիքների փոխանակման համար:

« Համոզված եմ, որ գիտաժողովը արդյունավետ կանցնի, հնարավորություն ընձեռելով միմյանց հետ կիսվել կոմպյուտերագիտության տեսական ու կիրառական արդյունքներով, քննարկել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի այսօրվա մարտահրավերները: Օրակարգում կան բազմաթիվ արդիական  թեմաներ և հուսով եմ, որ դրանց քննարկումը արդյունք կտա այդ ոլորտներում մեր գիտական գործունեության արագ առաջնընթացին և նոր ձեռքբերումներին: Չափազանց կարևորում եմ նաև այնպիսի արդիական ոլորտներին վերաբերող  ենթագիտաժողովի անցկացումը, ինչպիսին է «Գերհամակարգչային  հաշվարկներ և մեծ տվյալներ»-ը, որը գիտական և կիրառական հետազոտությունների  ու նորարարության շարժիչ ուժն է»,- նշեց նախարարը:

«Գերհամակարգչային հաշվարկներ և մեծ տվյալներ` հետազոտության և  նորարարություն շարժիչները» ենթագիտաժողովի ընթացքում ներկայացվել են նաև սուպերհամակարգչային տեխնոլոգիաներն ու պլատֆորմները, Հայաստանի սուպերհամակարգչային կենտրոնի ստեղծման հաստատված և այժմյան ձեռքբերումները ու գիտական մարտահրավերները:

 

 

Почему число людей, имеющих право голосовать, сократилось? «Паст»Какие поствыборные процессы предусмотрены? «Паст»Пока ничего окончательно не решено: «Паст»Правительство Южной Осетии ушло в отставкуФильм «Пальма 2» продюсера Рубена Дишдишяна покажут в Японии«Аресты, задержания, оскорбления: я первый раз такую избирательную кампанию вижу в странах СНГ»: КобицкийЦИК Армении обработал бюллетени со всех 2005 участковАэропорт Мехрабад в Тегеране приостановил работуАрпине Ованнисян: «Гражданскому договору» не хватает всего двух голосов для наличия большинства в 3/5Раскрытие протоколов с УИК: оппозиция лидирует в регионах, «Гражданский договор» теряет позиции«Решается судьба Армении»: граждане призывают к участию в выборах«Конец геноцида»: в Ереване представили русское издание книги Раймона ГеворгянаАмериабанк и FMO заключили договор на 120 миллионов евро для поддержки ММСП и развития зеленого финансирования в Армении Молчать, молчать, вот так молчать… «Паст» Чтобы вместо каждого из нас решение не принимал кто-то другой. «Паст»Почему велопробег был «перенесён» на три дня? «Паст» Какой была явка на предыдущих выборах? «Паст» Пашинян по итогам предстоящих выборов в Армении не станет премьером, а власть в его лице потеряет позиции. Аршак КарапетянСотрудники посольства регулярно контактировали с Николом. Пашиняном с 1995 года, курируя и координируя его журналистскую работуИнтервью лидера движения «Всеармчнский фронт» Аршака КарапетянаВ случае запрета поставок в Россию армянских коньяков пострадает Армения – ТитовЛидерам ЕАЭС до декабря доложат варианты действий по Армении — ОверчукАрмаис Камалов удостоен ордена Святых Апостолов День благодарности клиентам в Гюмри: IDBankЗАО «Солис», управляемое компанией Amber Capital и объединяющее портфель солнечных электростанций, выпускает облигации Никол Пашинян расстроен: приказал «вылезти из кожи вон»: «Паст»Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст» Генеральный директор Ucom Ральф Йирикян выступил на панельной дискуссии по вопросам кибербезопасности в рамках конференции RISE Powered by Silicon Mountains Гражданам Армении, приезжающим в страну для участия в выборах, угрожают учебными сборами: «Паст» Люди оказались в безвыходном положении, а властям всё равно. «Паст»Западный Азербайджан — не гуманитарный проект, а реальная масштабная угроза безопасности Армении В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого народовВТБ (Армения) развивает телемаркетинг как современный канал дистанционного обслуживанияАрмения потеряет почти все доходы от экспорта овощей, если лишится российского рынка — СМИСША не посягают на суверенитет Армении — РубиоАрмения похожа на пассажира, который хочет попасть в «пункт Г» — ЗахароваЧем обернутся для Армении текущие выборы Круглый стол Армянского народного движения: «Западный Азербайджан или Армения: что мы выбираем?» Юнибанк запустил мгновенные переводы по номеру телефона Idram Junior — партнер первого в регионе полнометражного AI-анимационного фильма «Мгер Младший»Почему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Аварайр на большом экране: в июле выйдет масштабный фильм о подвиге Вардана Мамиконяна Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детей