Իրաքի խորհրդարանը հավանություն տվեց Իրաքյան Քրդստանի սահմանների լիակատար փակմանը
МЕЖДУНАРОДНОЕԻրաքի Ներկայացուցիչների խորհուրդը (խորհրդարան) սեպտեմբերի 25-ին քվեարկել Է Իրաքյան Քրդստանում երկրի սահմանում տեղակայված բոլոր հսկիչ անցակետերի փակման օգտին ի պատասխան այդ ինքնավար տարածաշրջանում անկախության հանրաքվեի անցկացման, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես հայտնել Է Al Jazeera հեռուստաալիքը, խոսնակ Սալիմ ալ Ջուբուրիի նախագահությամբ կայացած նիստին չեն մասնակցել քրդական խմբակցությունները, որոնք բոյկոտում են երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի նստաշրջանները:
Իրաքյան Քրդստանի տարածքում սեպտեմբերի 25-ին ընթացող հանրահարցման նախաշեմին Իրաքի կառավարությունը ինքնավարության իշխանություններից պահանջել Է Բաղդադի հսկողությանը հանձնել սահմանային անցակետերն ու օդանավակայանները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes
5
День рождения в Италии с Юнибанком



