Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ընտանեկան բռնության ենթարկված անձինք ժամանակավոր օթևան ու նյութական աջակցություն կստանան

ОБЩЕСТВО

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում օրերս շրջանառության է դրվել «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին նախագիծը»: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել ընտանեկան բռնության կանխարգելման կազմակերպաիրավական հիմքերը, ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանությունն ու անվտանգությունը, արդարադատության մատչելիությունը, նրանց տրամադրել անհրաժեշտ հոգեբանական, իրավաբանական, սոցիալական, համապատասխան դեպքերում` նաև ժամանակավոր նյութական աջակցություն, ինչպես նաև նվազեցնել ընտանեկան բռնության լատենտայնության մակարդակը:

Ըստ հետազոտության՝ վերջին տարիներին ընտանեկան բռնության տարածվածությունը և դրա ծանր հետևանքներն ավելի և ավելի մտահոգիչ են դառնում: Միայն պաշտոնական վիճակագրության համաձայն ` Հայաստանում 2016թ. 8 ամիսների ընթացքում գրանցվել է կանանց դեմ ընտանեկան բռնության 452, 2015թ.` 784, 2014 թ.՝ 575, 2013թ.՝ շուրջ 500, 2012թ.ին՝ 625 միջադեպ: Ավելին, ՀՀ քննչական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2015 թ. ընտանեկան բռնության համատեքստում սպանությունները կազմում են հանրապետությունում գրանցված սպանությունների 17%–ը:

Ըստ նախագծի հեղինակների՝ գործող օրենսդրությունն ունակ չէ համարժեք պատասխան տալ ծագած մարտահրավերներին, քանի որ այն չի ապահովում ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության համար անհրաժեշտ գործուն իրավական կառուցակարգեր: Նման գործառույթներ իրականացնող պետական մարմինների գործունեությունը չի ենթարկվում համակարգային կարգավորման, ամբողջ ծավալով չի ապահովվում ընտանեկան բռնության ենթարկվածների` արդարադատության մատչելիության իրավունքը, մի շարք դեպքերում օրենքում առկա բացերի պատճառով հնարավոր չի լինում ապահովել ընտանեկան բռնության իրական սպառնալիքի ներքո գտնվող անձանց անվտանգությունը և պաշտպանությունը, չի վարվում ընտանեկան բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառում:

Բացի այդ, գործնական փորձը վկայում է, որ ընտանեկան բռնության ենթարկվածներին անհրաժեշտ է այնպիսի վայր, որտեղ նրանք առանց որևէ վճարի ստանան հոգեբանական աջակցություն, առաջնային բժշկական խորհրդատվություն, ծանոթանան իրենց իրավունքներին և պարտականություններին, ինչպես նաև տեղեկացվեն աջակցության տարբեր ծրագրերից օգտվելու հնարավորությունների մասին: Իսկ նշված գործառույթը չի կարող իրականացվել միայն ապաստարանների կողմից, քանզի դրանց վայրը պետք է գաղտնի պահվի:

Հենց այս նպատակներով առաջարկվում է վերազինել «Սոցիալական աջակցության մասին» օրենքով նախատեսված սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունները` վերոգրյալ գործառույթների համատեքստում: Այդ կենտրոնները գործելու են ինչպես Երևանում, այնպես էլ այլ մարզերում:

Ընտանեկան բռնության ենթարկվածների պաշտպանության և սոցիալական աջակցության նպատակով նախագծով սահմանվում է ապաստարաններ ստեղծելու կամ ապաստարանների գործունեությանն աջակցելու` պետության պարտականությունը: Ապաստարանների՝ ժամանակավոր օթևանների ստեղծման և դրանց գործունեության կարգն արդեն իսկ հաստատված է կառավարության որոշմամբ:

Բացի այդ, ընտանեկան բռնության ենթարկվածներին նյութական աջակցություն տրամադրելու նպատակով առաջարկվում է ստեղծել Ընտանեկան բռնության ենթարկվածների աջակցության հաշվեհամար, որի միջոցները կգոյանան պետական բյուջեի միջոցներից, ինչպես նաև տարբեր կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից արված նվիրատվություններից:

Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026