Մարատ Իզմայլովը հեռացել է «Արարատ»-ից
СПОРТՌուսաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Մարատ Իզմայլովն ու Մոսկվայի «Արարատ»-ը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Արարատ»-ի ղեկավարությանը, մարզչական շտաբին և ֆուտբոլիստներին անմոռանալի հույզերի համար: Շատ հաճելի էր լինել այս մեծ ֆուտբոլային ընտանիքի մի մասնիկը: Բարդ որոշում էր, սակայն անձնական հանգամանքների պատճառով ստիպված եմ լքել թիմը: «Արարատ»-ին մաղթում եմ բոլոր մարզական խնդիրների լուծում: Վստահ եմ, որ ակումբն ունի լուսավոր ապագա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Իզմայլովի խոսքը մեջբերում է «Արարատ»-ի մամուլի ծառայությունը:
Մարատ Իզմայլովն «Արարատ»-ին էր միացել ամռանը: Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի առաջնության չորս խաղում 35-ամյա ֆուտբոլիստը խփել է 2 գոլ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



