Լևոն Արոնյանը և Դին Լիժեն աշխարհի գավաթակրին կորոշեն թայ-բրեյքում
СПОРТՇախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց Դին Լիժենի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թբիլիսում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության դասական 4-րդ պարտիայում Արոնյանը խաղում էր սև խաղաքարերով: Պարտիայի 52-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը։ Շախմատի աշխարհի չեմպիոնը կորոշվի թայ-բրեյքում, որը կկայանա սեպտեմբերի27-ին։
Մրցաշարն անցկացվում էր նոկաուտ համակարգով՝ մրցախաղում պարտվողը դուրս էր մնում հետագա պայքարից: Խաղարկությանը մասնակցում էին 128 շախմատիստ: Արոնյան իրավունք է ստացել մասնակցելու 2018 թվականի մարտի 10-ից 28 Բեռլինում կայանալիք հավակնորդների մրցաշարին: Լևոն Արոնյանը աշխարհի գավաթակիր էր դարձել դեռևս 2005 թվականին: Հայ գրոսմայստերը շախմատային օլիմպիադայի եռակի, շախմատի աշխարհի թիմային առաջնություն հաղթող է: