Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Լիազորությունների հստակ բաժանում է լինելու. լուրջ ազդակ՝ 2018–ից առաջ

ИНТЕРВЬЮ

Past.am-ը զրուցել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ.

– Պարո՛ն Հակոբյան, վարչապետի պաշտոնի շուրջ մրցապայքարն ի՞նչ փուլում է:

– Ես համոզված եմ, որ Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի միջև կա հստակ պայմանավորվածություն, որը ձեռք են բերել դեռ 2016 թ. աշնանից առաջ: Պայմանավորվել են, թե ի՞նչ սխեմայով են աշխատելու և մինչև ո՞ւր են գնալու: Հիմա յուրաքանչյուրը ձեռք բերված պայմանավորվածության իր ճանապարհն է անցնում: Վարչապետի պաշտոնի համար պայքար գոյություն չունի: Նախագահը, ով պաշտոնից ազատելու համար լիակատար լիազորություններ ունի, իր ապագա պաշտոնի համար պե՞տք է պայքարի: Եթե իսկապես Կ. Կարապետյանն իր մրցակիցն է ու խոչընդոտ իր ապագա ծրագրերի համար, ապա նա կարող է այդ հարցը բավականին հեշտ լուծել՝ մեկ ստորագրությամբ: Այլ հարց է, որ իշխող կուսակցության ներսում կան տնտեսաֆինանսական ազդեցիկ խմբեր, որոնք ունեն իրենց կոնկրետ շահերը և դրանք կապում են այս կամ այն պաշտոնյայի հետ: Օրինակ՝ Գալուստ Սահակյանը շատ կոնկրետ հայտարարեց, որ վարչապետի պաշտոնում ցանկանում է Ս. Սարգսյանին տեսնել: Համոզված եմ՝ կան նաև խմբեր, որոնք այդ պաշտոնում Կարեն Կարապետյանին են տեսնում:

Եթե անգամ կա Ձեր նշած այդ պայքարը, ապա այն ավելի շատ իշխանության մեջ գտնվող ինչ–որ ազդեցության խմբերի միջև է:

Այդ երկու գործիչները իրենց միջև կիսել են լիազորությունները: Մեկը զբաղվում է տնտեսությամբ, մյուսը՝ Սերժ Սարգսյանը, հիմնականում կենտրոնանում է անվտանգության և պաշտպանության խնդիրների վրա: Իշխանության նման բաժանումը կարող է պահպանվել նաև 2018 թ. ապրիլից հետո, երբ Սերժ Սարգսյանը վայր կդնի նախագահական լիազորությունները:

– «Կառավարությունը Ազգային ժողով է ներկայացրել «Պաշտպանության մասին» օրենքի նոր նախագիծը, որով Անվտանգության խորհրդին բավականին լիազորություններ են տրված: Օրենսդրորեն նվազեցվում են պաշտպանության և անվտանգության ոլորտում վարչապետի լիազորությունները։ Նախագիծն էլ է՞ Ձեր նշած այդ պայմանավորվածությունների համատեքստում:

– Այո: Այդ օրենքի փոփոխությունները տեղավորվում են իմ նշած համագործակցության և պայմանավորվածությունների շրջանակում: Սա ևս մեկ շատ լուրջ ազդակ է, որ լիազորությունների հստակ բաժանում է լինելու: Ըստ էության՝ 2018 թ. վարչապետին թողնում են տնտեսական հատվածը: Իսկ ի՞նչ է հուշում նախագիծը: Ենթադրենք՝ Ս. Սարգսյանը մտադրություն ունի շարունակել իր քաղաքական ու պետական գործունեությունը վարչապետի պաշտոնում: Բայց տրամաբանություն կա՞, որ նա այսօր կրճատում է իր ապագա լիազորությունները: Ես որևէ տրամաբանություն չեմ տեսնում:

Սա հուշում է, որ նախագահը զբաղեցնելու է որևէ պետական պաշտոն, որն ուղղակիորեն կապված է լինելու անվտանգության, պաշտպանության հարցերի հետ: Ինչու չէ՝ կարող է լինել հենց Ազգային անվտանգության ոլորտը: Այդ դեպքում լրիվ տրամաբանական է, որ նախագահը, ով որոշել է զբաղվել անվտանգության հարցերով, ընդլայնում է իր լիազորությունները:

– Սա չի՞ ապացուցում այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանի գերխնդիրը վարչական լծակներն իր ձեռքի տակ ունենալն է՝ եթե անգամ վարչապետի պաշտոնում չլինի:

– Եթե նույնիսկ Սերժ Սարգսյանը մնա միայն կուսակցության նախագահ՝ նստի կուսակցական գրասենյակում, ամեն դեպքում, նոր Սահմանադրությամբ քաղաքական մեծամասնության ղեկավարը բավականին լուրջ լծակներ ունի:

Ինչ վերաբերում է կոնկրետ Ձեր հարցին, ապա՝ այո: Սա նշանակում է, որ անկախ նրանից, Ս. Սարգսյանը վարչապետի պաշտոն է զբաղեցնում, թե ոչ, իր լուրջ ազդեցությունը պահպանելու է:

Իսկ թե որքան ժամանակ՝ դժվար է ասել: Բայց մի բան հաստատ է՝ 2018 թ. ապրիլից հետո Սերժ Սարգսյանը չի պատրաստվում ամեն ինչից հրաժարվել ու տուն գնալ: Նա չի պատրաստվում թոշակի անցած հերթական պաշտոնյան դառնալ: Նման հեռանկարներն իրեն չեն սպառնում: Շատ գործոններից, այդ թվում նաև այդ օրենքի նախագծից հետո ինձ մոտ այն տպավորությունն է, որ 2018 թ. հետո Ս. Սարգսյանի և Կ. Կարապետյանի գործերի բաժանումը պահպանվելու է: Ուղղակի այդ բաժանումն արդեն դե յուրե ֆիքսվելու է:

Աննա Բադալյան

IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельности