Դաժան սպանություն Տուլայում. նույն տան մեջ հայտնաբերվել է 5 դի, որից 3-ը երեխա են
ОБЩЕСТВОՌուսաստանի Տուլայի շրջանի սեփական տներից մեկում հայտնաբերվել է ծակող-կտրող վերքերով 5 մարդու դի: Այս մասին ասվում է Ռուսաստանի ՆԳՆ պաշտոնական կայքում:
«Կոսայա գյուղի սեփական տներից մեկում ծակող-կտրող վերքերով հայտնաբերվել է 2 կնոջ ու 3 անչափահաս երեխաների դի»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ ևս երկու մարդ, այդ թվում նաև երեխա, ծանր վիճակում հիվանդանոց են տեղափոխվել:
Հանցագործության մեջ կասկածյալը ձերբակալված է: Հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔԽ 105 հոդվածով (երկու ու ավելի անձանց սպանություն, այդ թվում նաև մանկահասակ երեխաներ): Հանցագործության դրդապատճառների մասին ոչինչ չի հաղորդվում:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



