Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Ես պարզապես Լեւոնի հետ չեմ ամուսնանում․ ամուսնանում եմ Հայաստանի հետ»

ИНТЕРВЬЮ

«Ճամփորդ» շաբաթաթերթը հարցազրույց է արել շախմատիստուհի, ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ Արիանա Կաոիլիի հետ:

«Մեր Արիանան անմիջական և մշտապես հասանելի ղեկավար է։ Հենց դրա համար էլ տարօրինակ չէր, որ իր ամուսնության մասին հարցազրույցը կայացավ նրա բնակարանում՝ բաց պատշգամբում՝ շատ ընկերական միջավայրում։ Հյուրասենյակում անհանգիստ դես ու դեն էր վազվզում Արիանայի սիրելի շունը՝ Պոնչիկը, ում վրա, ինչպես ճիշտ նկատեց Արարատը՝ նախամուսնական սթրեսն ավելի շատ էր ազդել։1

Արիանան ինչպես միշտ խաղաղ էր, հավասարակշռված և բացարձակ չէր տրվել զգացմունքներին։ Իհարկե փայլող աչքերն ու ոգևորված ձայնը մատնում էին գալիք երջանկության օրվա սպասումը։Հետաքրքրվում ենք. փոքր երկրներում հայտնիները քիչ են, զրույցները՝ շատ։ Արիանա-Լևոն զույգը քչերից է, ինչպե՞ս է ստացվում պահել ներանձնային սահմաններն ու անտեղի քննարկելի չդառնալ։ «Կարծում եմ՝ առնվազն Հայաստանում մենք սովոր ենք մեր հարաբերությունները պահել ինչ-որ չափով հանրային մակարդակում: Միանգամայն բնական է՝ հարսանիքի հետ կապված հանրային հետաքրքրասիրությունը։ Լևոնը գնահատում է մարդկանց սերն ու ուշադրությունը, հպարտանում է մարդկանց՝ իր անձի նկատմամբ դրսևորվող վստահությամբ, ես նույնպես։ Բայց և այնպես, փորձում ենք հարսանիքի մասին շատ չբարձրաձայնել, նշելու ենք մտերիմ ընկերների ու բարեկամների հետ։ Եվ «գաղտնիության» պահպանումը բացարձակ դժվար չէ, որովհետև ավելորդ ու արհեստական ուշադրություն չենք ստեղծում»։

Արիանան նշում է, որ ամուսնությունն իրենց համար հարաբերությունների հաջորդ փուլ է նշանավորում. «Փոխադարձ նվիրվածության աստիճանը ցույց տալու միջոց է ամուսնությունը: Կարծում եմ ամեն մեկն ունի ընտրության իրավունք, թե ինչպես պլանավորի իր կյանքը: Օրինակ, Լևոնը պլանավորել էր ու հաղթեց բոլոր մրցաշարերում. սա որոշում ու նպատակ էր, ամուսնությունը նույնպես կարևոր որոշում է մեզ համար։ Երբեմն դու չես կարողանում պլանավորել կյանքդ, սակայն երբ ես և Լևոնը հանդիպեցինք, ապագայի համար հանգիստ էինք։ Մենք ցանկանում էինք մեր 20-ականներն անցկացնել նվաճումների հասնելու և անձնային աճի տրամաբանությամբ, դա այն տարիքն է, երբ մարդը լի է էներգիայով, պայքարելու ցանկությամբ։ Երեխաների ծնվելուն պես դու կորցնում ես այն տեսլականը, ուր ցանկանում էիր գնալ: Մենք ընտրեցինք ու որոշեցինք ամուսնության մասին մտածել ավելի ուշ: Ես չեմ ասում, որ ավելի վաղ տարիքում ամուսնանալը վատ է, ամենևին այդպես չեմ կարծում։ Ուղղակի սա մեր ընտրությունն է ու, ըստ իս, լավ որոշում է։ Կարծում եմ՝ ամուսնության պետք է գնան երկու ամբողջական մարդիկ: Չպետք է լինեն կեսեր՝ Լևոնը կամ Արիանան: Մարդիկ պետք է լինեն կայացած՝ թե՛ հոգեպես, թե՛ զգացմունքների և բարոյականության տեսանկյունից: Ամուսնության ժամանակ զույգերն ամբողջությամբ նվիրվում են միմյանց: Շատերը կարծում են, որ ամուսնությունը երկու կեսերի միություն է, բայց այսպես բացասական կախվածություն է ծնվում նրանց միջև։ Երբ դու կայացած, «լիքը» մարդ ես, սովորում ես, վերցնում ես և կարող ես տալ, ուրեմն կկարողանաք երկուսով սեր ու աշխատանք ներդնել ձեր հարաբերությունների մեջ ու ամուր ընտանիք կունենաք։ Մենք արդեն պատրաստ ենք ամուսնության: Ի դեպ, Լևոնն այս տարի հաղթել է բոլոր մրցաշարերում»։

Արիանան վերջերս հաճախ է բացակայում խմբագրությունից՝ աշխատելով մեզ հետ մեքենայից, հարսանեկան հագուստ փորձելիս ու հյուրերին դիմավորելիս։ Եթե սովորաբար բացակայության հիմնական պատճառները գործուղումներն են, ապա վերջին մեկուկես ամսում զբաղված է անձնական հարցերով, նշում է,որ հենց այս ընթացքում է սկսել հարսանյաց դետալներով զբաղվել, աշխատանքի ռիթմից դուրս ընկնել չէր ուզում, հետո էլ, առանձնապես ճոխություն չի ակնկալում: «Իհարկե, որպես աղջիկ ոգևորված եմ: Սակայն ես չեմ թմբկահարում ամուսնությանս մասին: Իմ ընկերներից շատերը դեռ շատ երիտասարդ տարիքից ընտրել էին հարսանյաց սանրվածքը, մազերի, զգեստի ձևն ու գույնը: Անկեղծ ասած, ես այդ ամենը որոշել եմ մի քանի ժամվա մեջ: Անգամ իմ զգեստն եմ ընտրել այս վերջին ամսվա, ավելի ճիշտ՝ երկու շաբաթվա ընթացքում: Ամուսնական մանրամասներով և աղջկական թիթիզությամբ այդքան էլ տարված չեմ: Ինձ համար առավել կարևորը ամուսնության խորհուրդն է: Որպես քրիստոնյա ես հավատում եմ, որ Աստծո աչքերում ամուսնությունը կարևոր է: Աստված է, որ կապում է մարդկանց միմյանց հետ: Ընտանիքի և ընկերների, ինչպես նաև Հայաստանցի ընկերների շրջապատում այդ գաղափարի տոնումը իրոք առանձնահատուկ է ինձ համար»:

Արիանան ընդգծված սեր ունի Արցախի նկատմամբ, որով վարակել է նաև մեզ, այսպիսով լեռնահայրենիք գնալիս հաճախ ենք ընկերակցում նրան՝ հետներս լուսանկարներ, հոդվածներ, ժենգյալով հաց ու թթի օղի բերելով։ Սովորաբար Արիանային ընկերակցում է մեր գործընկեր Գարեգինը: Հենց նա էլ հետաքրքրվեց. Արցախ վերջին գործուղման ժամանակ մտածում էր պսակադրության արարողությունը հենց Արցախում կազմակերպել: Ո՞րն է այդ մտքից հրաժարվելու պատճառը: Արիանան թոթովում է ուսերը. «մեյքափը», զգեստը, սանրվածքն իր համար այնքան էլ կարևոր չէր: Գարեգինը ճիշտ է նկատել, շատ կարևոր էր հարսանյաց վայրը: Եվ… տորթը։ Երեք ամիս առաջվանից տորթերի համտեսով էր զբաղված: Մեզ էլ ուրախ լուր հայտնեց. տորթը լինելու է «Օրեո» թխվածքաբլիթի համով, իր սիրելի քաղցրավենիքն է, Լևոնն առանձնապես չի ընդդիմացել։ Արցախի հետ կապված իսկապես լուրջ պլաններ կային։ Բնություն, բացօթյա տարածք, համեղ ավանդական ուտեստներ… Ցավոք, չստացվեց։ Արտասահմանից շատ հյուրեր ունեն, ընկերների մեծ մասն էլ Երևանում է ապրում և ֆիզիկապես հնարավոր չէ այդքան արագ Արցախում հայտնվել։ Բայց երազանք կա՝ ամուսնության տարեդարձը հավանաբար այնտեղ կտոնեն ու էլի փոքրիկ հարսանիք կունենան։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельности