Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Աճել է ավագ դպրոցների աշակերտների՝ կրկնուսույցներին դիմելիությունը

ОБЩЕСТВО

Past.am   Երեկ «Բաց Հասարակության Հիմնադրամներ–Հայաստան»–ի կողմից «Հոդված 3» ակումբում ներկայացվեց «Կրթության իրավունքի իրացման և հավասարության հիմնախնդիրները ՀՀ հանրակրթության ոլորտում» հետազոտության զեկույցը: Հետազոտությունը նպատակ ուներ գնահատել և վերհանել կրթության իրավունքի լիարժեք իրացմանը խոչընդոտող՝ հանրակրթության մեջ առկա հավասարության և արդարության հիմնախնդիրները, ինչպես նաև, տարբեր շահագրգիռ կողմերի հետ համագործակցությամբ, մշակել քաղաքականության այլընտրանքային լուծումներ:
Ըստ հետազոտության հեղինակների՝ վերջին տարիներին Հայաստանի կրթական համակարգի բազմաթիվ հետազոտությունները, ինչպես նաև պաշտոնական վիճակագրությունը շարունակաբար ահազանգում են բնակչության կրթվածության մակարդակի և աղքատության միջև փոխկապակցվածության, սոցիալապես խոցելի ընտանիքների և գյուղաբնակ երեխաների, հատկապես աղջիկների համար որակյալ կրթության անհասանելիության մասին:

Ներկայացնենք հետազոտության արդյունքների մի քանի տվյալներ:
Այսպես, 2010–2015թթ. ժամանակահատվածում բարձրագույն կրթություն ունեցող բնակչության շրջանում աղքատությունը կրճատվել է մոտ 3%–ով, սակայն միևնույն ժամանակ տարրական և ցածր կրթություն ունեցողների շրջանում այն ավելացել է մոտ 16,8%–ով:

Հետազոտությունից նաև տեղեկանում ենք, որ տարեցտարի նվազել են կրթության համար իրականացվող ծախսերը: Մասնավորապես 2009 թ. 6,8%–ի համեմատ 2015 թ. էապես նվազել է տնային տնտեսությունների ընդհանուր ծախսերում կրթության համար կատարվող վճարների մասնաբաժինը, ընդ որում, այս ծախսերը էապես տարբերվում են քաղաքային և գյուղական բնակավայրերի պարագայում: 2015 թ. դրանք կազմել են 2,5% և 0,7% համապատասխանաբար՝ 2009 թ. 8%–ի և 3,6%–ի համեմատ:

Հետազոտության մեջ նաև ցույց է տրվում անապահով–ապահովված ընտանիքների երեխաների ու նրանց գնահատականների միջև եղած կապը: Այսպես, 2016/2017 թթ. ուստարվա ընթացքում տարրական դասարաններում անապահով ընտանիքների երեխաների 34,3%–ն է ստացել 9 և 10 գնահատական, մինչդեռ ապահովված ընտանիքների դեպքում այս ցուցանիշը կազմել է 42,8%: Սրանից հետևում է, որ ապահովված ընտանիքների երեխաները առաջադիմության տեսանկյունից գերակշռում են: Նույն ժամանակահատվածում ապահովված ընտանիքների երեխաները 0–5 գնահատական չեն ստացել, այն դեպքում, երբ նման գնահատական ստացել են անապահով ընտանիքների երեխաների 8,7%:

Հետազոտության մեկ այլ տվյալով՝ 2015–16 թթ. աշակերտների նվազման տենդենց է եղել, որը նկատվել է հատկապես ավագ դպրոցի աշակերտների շրջանում:
Ինչ վերաբերում է արտագաղթին, ապա ըստ հետազոտության՝ Հայաստանից արտագաղթած աշակերտների թիվը 2010–11 թթ. համեմատությամբ 2016–17 թթ.–ին ավելացել է 3 հազարով: Միաժամանակ ակտիվացել է ընտանիքների ներքին միգրացիան, ինչը հետազոտության հեղինակները կապում են ավագ դպրոցների ստեղծման հետ: Այն տրամաբանությամբ, որ ծնողներն իրենց երեխաների լիարժեք կրթության համար տեղափոխվել են ավագ դպրոց ունեցող բնակավայր կամ ավագ դպրոցին մոտ գտնվող թաղամաս:

Հետազոտությունից նաև պարզ է դառնում, որ անապահով ընտանիքների երեխաները բավական շատ ժամանակ են տրամադրում դասապատրաստմանը:

«Այն ծնողները, ովքեր պատասխանել են, թե բոլորովին ապահովված չեն, այդ ընտանիքների երեխաները օրական կտրվածքով 2,7 ժամ են տրամադրում դասապատրաստմանը»,– ասված է զեկույցում:

Հետազոտության մեկ այլ հատվածում ասվում է, թե՝ «պարապե՞լ եք բուհ ընդունվելու համար» հարցին ավելի շատ դրական պատասխան են տվել ավագ դպրոցի աշակերտները, քան՝ միջնակարգ: Սա ևս մեկ անգամ փաստում է ավագ դպրոցների՝ իբր թե կրկնուսույցին դիմելու անհրաժեշտությունը բացառող միֆը:

Հավելենք նաև, որ ըստ հետազոտության՝ վերջին տարիներին մեկ առարկա պարապողների թիվը պահպանվել է, իսկ երկու առարկա և երեք առարկա պարապողներինը՝ փոփոխվել: Այսպես՝ ավելի քիչ են սկսել պարապել երկու առարկա, բայց ավելի շատ՝ երեք առարկա:

 

 

То что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак Карапетян