Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Սփյուռքում Հայաստանն ընկալվում է որպես «քցողների» երկիր

ОБЩЕСТВО

Past.am-ը տեղեկացնում է.  Եթե Հայաստան ժամանած սփյուռքահայերը հայաստանցիների հետ շփվելու ժամանակ որոշակի զգուշավորություն են ցուցաբերում, մինչև վերջ չեն անկեղծանում, ինչ–որ տեղ թաքցնում են, թե իրականում ինչ են մտածում տեղացիների մասին, ապա իրենց երկրում խոսում են շատ բաց, իրերն անվանում են իրենց անուններով, առանց վերապահումների և ասում են այն, ինչ իրականում մտածում են:

Ցանկացած հայաստանցի, երբ մասնավոր այցով մեկնում է արտերկիր, հյուրընկալող կողմն իր կամքից անկախ հայտնվում է խոշորացույցի տակ: Եվ դա բնական է, քանի որ մի բան է, երբ սփյուռքահայ բարեկամներն են այցելում Հայաստան, բոլորովին այլ բան, երբ հայաստանցին է այցելում սփյուռքահայ իր բարեկամին:

Երկու դեպքում էլ նույն ուրախությունն է: Այստեղ տարածությունը, հեռավորությունը և նույնիսկ ժամանակային գոտիների տարբերությունը որևէ խոչընդոտ չեն անկեղծորեն ուրախանալու և ժամանակը միասին անցկացնելու բերկրանքը վայելելու համար, բայց կա մի «բայց», որի մասին արժե որ իմանան հայաստանցիներն ու դրանից շատ լուրջ հետևություններ անեն:

Խնդիրն այն է, որ սփյուռքում բնակվող մեր հայրենակիցներից շատերը Հայաստանն ընկալում են որպես մոլորակի ժամանակակից անցուդարձից կտրված մի բնակավայրի, իսկ հայաստանցիներին էլ՝ որպես աշխարհից անտեղյակ մարդկանց մի մեծ խմբի: Եվ սա նորմալ է, հատկապես այն դեպքում, երբ ասենք, մարդը խորհրդային տարիներին է տեղափոխվել արտերկիր ու այլևս երբեք Հայաստանում չի եղել:

Ի դեպ, ով որ թվականին գնացել է Հայաստանից, ճիշտ նույն թվականի հիշողություններն ունի նույն Հայաստանի մասին, անկախ նրանից, թե հայկական լուրերին հետևում է, թե՝ ոչ: Բայց ամենահետաքրքիրն այն է, որ ամեն վայրկյան կարմիր թելի նման տեսանելի է այն միտքը, թե Հայաստանը քցողների ու գողականների երկիր է, ուր բիզնես անելը վտանգավոր է, ուր բոլորին խաբում են, կեղեքում են, եղածը տանում են՝ լինի թե՛ պետական, թե՛ անձնական կապերի շնորհիվ:

Սրա մեջ գուցե իրականություն կա, քանի որ ո՛չ «Հայաստան համահայկական հիմնադրամի» կողմից հավաքված գումարներն են պատշաճ և արդյունավետ ծախսվում, ո՛չ Սփյուռքի մեր հայրենակիցների նվիրատվություններին համարժեք է Հայաստանը ծաղկում, ոչ էլ մարդիկ են դադարում երկրից բողոքել, բայց այն, որ Հայաստանում սովորական կյանքով ապրող մարդիկ ոչ մի կերպ չեն կարող իրենց հանապազօրյա հացն արդար քրտինքով վաստակել, դա արդեն մի քիչ չափազանցված է:

Ի դեպ, հայաստանցիներն էլ արտերկրի մեր հայրենակիցների, արտասահմանի ու այնտեղի կյանքի մասին առանձնապես պատկերացում չունեն: Եվ մտածում են, որ դրսում, ամենուր «կանաչ» փողի ծառեր են աճում, իսկ մարդիկ էլ իրենց ոտքերը օվկիանոսի ջրերի մեջ հովացնելով ու այդ ծառի պտուղները հավաքելով են զբաղված: Մինչդեռ, եթե Հայաստանի իշխանավորներն էլ դրսի չինովնիկների նման այդքան իրենք իրենց հարգեն ու պատասխանատվության զգացում ունենան սեփական ժողովրդի հանդեպ, հավատացեք, որ մեր երկիրն էլ շատ կարճ ժամանակ անց կփոխի իր վարկանիշը: Այդ դեպքում սփյուռքի մեր հայրենակիցները ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ հայաստանցիներին չեն ընկալի որպես մաֆիոզների ու խաբեբաների հավաքակայանի:

Եվ գուցե նման խունտայական մտածելակերպը կոտրելու և երկրի իմիջը դրսում բարձրացնելու համար էլ վարչապետ Կարեն Կարապետյանը ստիպված եղավ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին հարկադիր դասընթացի ուղարկել Հայաստանի ամերիկյան համալսարան: Բայց այս պահի դրությամբ կարող ենք արձանագրել, որ Հայաստանը սփյուռքում դեռևս շարունակում է ընկալվել որպես քցողների երկիր՝ իր բազում բացասական հետևանքներով, որը պատիվ չի բերում ո՛չ երկրի ղեկավարությանը, ո՛չ էլ Հայաստանում ապրող մեր հայրենակիցներին:

 

То что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак Карапетян