Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ժամանակակից աշխարհում կրոնները երկրորդական են դարձնում թե՛ դասակարգերը, թե՛ կուսակցությունները

ИНТЕРВЬЮ

Past.am- ը զրուցել է աստվածաբան, կրոնագետ Վարդան Խաչատրյանի հետ.

–  Պարոն Խաչատրյան, կարելի՞ է ասել, որ Իսլամական պետությունն արդեն պարտվում է, նրա դիրքերը տեղի են տվել:

–  Պատերազմական գործողությունները շարունակվում են, և դա չի խոսում այն մասին, որ Իսլամական պետությունը ջախջախված է: Անգամ եթե այն ջախջախված լինի, նրա անթեղած վտանգը դրանից մեծանալու է: Շատ–շատերին թվում է, թե դրանով ավարտվում են զարգացումները, բայց իրականությունն այդպիսին չէ:

Բաննայնէ, որհարյուրամյակներշարունակճզմվածիսլամականզսպանակըբացվումէ: Իսլամիհետևորդներըսովորենհամարել, որիրենքաշխարհակալեն: Քանզի, իսլամիծննդիցսկսյալ, նվաճելենաներևակայելիտարածքներ: Սակայնմոտ 300 տարիառաջզարգացածարևմուտքիկողմիցսկսվեցնրանցգաղութացումը: Պարզդարձավ, որիսլամականբանակներնայլևսունակչենդիմադրելու, ևիսլամականպետություններըօժտվածչենռեգեներատիվհատկանիշներով: Այսինքն` չունենվերականգնողականմեծռեսուրս:

Նրանց դրոշակակիր Թուրքիայի դեմ Իտալիան ընդամենը երկու ամսում տարավ փայլուն հաղթանակ: Մեկ տարի հետո էլ նույն Թուրքիայի դեմ Բուլղարիայի և Սերբիայի միացյալ բանակների կողմից իրականացվեցին պատերազմական գործողություններ. կրկին Թուրքիան ջախջախվեց: Այսինքն` իսլամական ռեսուրսը բավարար չէր, որպեսզի 19–րդ դարի վերջին և 20–րդ դարի սկզբին մնար համաշխարհային քաղաքականության ջրի մակերևույթին:

Եվ այդ ժամանակներից սկսվեց իսլամական աշխարհի գաղութացումը: Իսկ գաղութացումը մշտապես դեմ է այն ժողովուրդների էությանը, որոնք գաղութացվում են:

Իսկ Իսլամական պետության ստեղծումով իսլամը ստացել է ուժերի մեկտեղման դրական փորձ: Այն որոշ ժամանակ հաջող քաղաքականություն է վարել, այն է` վերացրել է Իրաքի ու Սիրիայի ամբողջականությունը, ստեղծել է արդյունաբերություն, իրենց հավաստմամբ` նաև գիտություն,և այլն, և այլն: Այսինքն` ստեղծվեց մոդել, որը պատմության թատերաբեմից ինչ–որ չափով հետ գնացած իսլամական ժողովուրդներին տվեց կրկին առաջ գալու հնարավորություն:

Հիմա, եթե ջախջախվեց Իսլամական պետությունը, այդ մարդիկ, որոնք անցել են այդ պատերազմի բովով, ի դեմս որոնց սինթեզվել է պայթյունավտանգ մարդկային նյութ, ո՞ւր են գնալու: Բնականաբար, ամենաքիչը գնալու են իրենց հայրենիքները: Կամ այնպիսի երկրներ, որտեղ կան դրական պայմաններ իրենց ԴԱԻՇ–ը վերականգնելու համար:

Այսինքն` մենք, ամենայն հավանականությամբ, գործ կունենանք այս երևույթի տարաձգական դրսևորումների հետ: Եվ դրանով սկիզբ են դնելու նոր զարգացումների:

–  Իսկ աշխարհի մեծերի խաղը միանշանա՞կ էր ԴԱԻՇ–ի դեմ պայքարում:

–  Աշխարհիս մեծերը սովոր են գոյություն ունեցող բոլոր ռեսուրսները դիտարկել իրենց շահերի շրջանակներում: Այն է` չկան հավերժական դաշնակիցներ, գոյություն ունեն շահեր: Հենց այդ շահերի տեսակետից էլ նրանք փորձել են օգտագործել ինչպես ԴԱԻՇ–ը, այնպես էլ քրդական զինված միավորումները:

–  Լա՛վ, այդ դեպքում ի՞նչ է սպասվում աշխարհին:

–  Ես անձամբ եմ ականատես եղել Ղազախստանում. պատերազմական ռազմադաշտից նոր վերադարձած անձինք, ովքեր ընդամենը 20–21 տարեկան երիտասարդներ էին, իրավունք ունեին կանոնավորելու իսլամական կյանքը: Այն դեպքում, երբ մարդիկ, բնականաբար, մոլլաների մոտ պետք է գնային ու մզկիթներում աղոթեին, բայց գալիս էին այս երիտասարդների տները: Որովհետև այս տղաներն ուներին Կահիրեի իսլամական բարձրագույն համալսարանի կողմից տրված փաստաթղթեր: Իսկ այդ փաստաթղթերը միարժեք են ողջ սյունիական աշխարհում:

Այսինքն` սա վտանգ է ներկայացնում անգամ ավանդական սյունիզմի համար:

– Իսկ կրոնակա՞ն աշխարհն ինչպես տեսնենք վաղը:

–  Մեր երիտասարդ տարիներին համոզված էինք, որ գլխավորը դասակարգերը և կուսակցություններն են: Բայց այսօր դասակարգերը և նրանց շահերը ներկայացնող կուսակցությունները ծանրագույն պարտություններ են կրում կրոններից ու հատկապես` նոր շարժումներից, որոնք հնարավոր է անգամ քաղաքական երևացող կնիք չունենան:

Այնպես որ, կրոններն արդեն երկրորդայնացնում են դասակարգերը և կուսակցությունները: Եվ մենք այլևս չենք կարող խուսափել այն փաստից, որ կրոնական ընթացքն իր հետ կարող է բերել քաղաքակրթական բախում:

Իսկայստեսակետիցքրիստոնեությունըարդենպայթեցվածէհնարավորբոլորհարթություններիվրա: Որովհետևհումանիզմիծագմանեվրոպականհողիվրասկսվեցքրիստոնեությաններքինքննադատությունը, որնայդպեսէլկանգչառավ:

Եվ այսօր փաստորեն գործ ունենք, վերցնենք, օրինակ, ԱՄՆ–ը, մի կողմից մեկ տոկոսով յուրաքանչյուր տարի պակասող քրիստոնեական համայնքի հետ, և մյուս կողմից` աներևակայելի ձևով վերելք ապրող իսլամական համայնքի հետ, որը, կենդանի կրակով խանձված, հնարավոր բոլոր զարգացումները համարում է իր պայքարի ուղղությունները: Օրինակ` ԴԱԻՇ–ը համարում է, որ իսլամադավանների քանակական աճը հաղթանակ է եվրոպայի հանդեպ:

Հիմա, եթե խոսում ենք վաղվա աշխարհից, ապա ե՛ս հարցը տամ` 2019 թվականին աֆրոամերիկյան ծագում ունեցող սևամորթ երեխաների քանակը ԱՄՆ երեխաների մեջ դառնալու է մեծամասնություն: Իսկ 2042 թվականին ընդհանրապես սևամորթների քանակությունը լինելու է գերակա: Արդյոք դա կփոփոխի՞ աշխարհը: Կարծում եմ, որ ինչ–որ չափով կփոփոխի. թեկուզ` արժեհամակարգի տեսակետից:

–  Եվ ի՞նչ կմնա քրիստոնյաների ձեռքում. գիտությո՞ւնը, տեխնիկական և տեխնոլոգիական զարգացո՞ւմը:

–  Այսօր անգամ կարողացել են գիտությունը հակադրել կրոնին: Եվ հակադրողները եվրոպական հողի վրա գործող ճնշումային խմբերն են. թե՞ դրանք մասոններն են, թե՞ իլյումինատներն են, թե՞ լատենտ այլ կազմակերպություններն են, կամ «300–ի կոմիտեն» է իր գործունեությունը ծավալում այդ ուղղությամբ, դժվար է ասել: Բայց այն, ինչ եվրոպական հողի վրա տեղի է ունենում, որ դրական չէ քրիստոնեության համար, հաստատ է:

Այսօր խոսվում է այն մասին, որ եվրոպական մայրաքաղաքներում եկեղեցիները վաճառվում են, որպեսզի մզկիթներ դարձվեն: Նաև վերջին 20 տարիներին 10 հազար մզկիթ է կառուցվել, օրինակ, Անգլիայում: Կամ Շվեյցարիայի պառլամենտում քննարկվում է այն հարցը, թե դրոշի վրայից հանե՞ն խաչը, թե` չէ: Որովհետև այդ երկրի իսլամադավան քաղաքացիները համարում են իրենց համար ստորացուցիչ, երբ պատիվ են ցույց տալիս երկրի դրոշին:

Ավելացրած այն, որ գոյություն ունեցող հակասությունները մտել են զարգացման շատ վտանգավոր փուլ: Եվ այդ հակասությունները մի քանի դաշտերի մեջ են:

–  Դուք, որպես աստվածաբան, ի՞նչ եք կարծում` հնարավո՞ր է այս երկու կրոնների մերձեցումը. այն կարո՞ղ է ժամանակի մեջ տեղի ունենալ:

–  Իհարկե, ոչ: Համակերպվել իրար, ապրել իրար հետ ինչ–որ օրենքների գերակայության դաշտում, կարող են այնքան ժամանակ, քանի դեռ մեկ կողմի, այս դեպքում արդեն` իսլամական ֆանատիզմը, գլուխ չի բարձրացրել: Երբ բարձրացրեց, սկսվում է բախումը: Բախումն էլ հանգեցնում է պատերազմների, երբ ուղղակի իրար կտրատում են:

 

IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельности