Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Չհավատաք ո՛չ ընդդիմությանը, ո՛չ իշխանությանը. Խոսրով Հարությունյանը՝ սահմանադրական փոփոխությունների մասին

ИНТЕРВЬЮ

Իշխանությունն ու ընդդիմությունը պատրաստվում են սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին: Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր հայտնի դարձան «Այո»-ի շտաբի պետի տեղակալների անունները:

Թեմայի շուրջ Past.am-ը մի քանի հարց ուղղեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանին:

- «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը հայտարարում է, որ դեկտեմբերի 1-ից սկսում են իշխանափոխության գործընթաց: Նրանց կհաջողվի՞:

- Լուրջ չեմ վերաբերվում այդ հայտարարություններին: Առաջին անգամ չէ, որ ընդդիմությունը խոստանում և՛ իշխանափոխություն, և՛ հեղափոխություն: Հայաստանում իշխանափոխության համար որևէ օբյեկտիվ նախադրյալ չկա: Քաղաքական ռեալ նախադրյալները բացակայում են:

-Հաշվի առնելով այն նախադեպը, որ նախագահի մեկ ելույթից հետո երկրորդ խոշոր կուսակցությունում՝ «Բարգավաճ Հայաստանում» լուրջ վերադասավորումներ եղան՝ որքանո՞վ կարելի է հավատալ իշխանության ցանկությանը՝ սահմանադրական փոփոխությունների շնորհիվ ունենալ ավելի ժողովրդավար Հայաստան, որտեղ մեծ կլինի քաղաքական կուսակցությունների դերը:

-Ձեր կարծիքով՝ լուրջ կուսակցությունը կարո՞ղ է կազմաքանդվել ազդեցիկ քաղաքական գործչի հայտարարությունից: Դուք դա լո՞ւրջ եք համարում:

Սիրելիս, դուք լրատվամիջոցի ներկայացուցիչ եք: Գոնե դուք ճիշտ վերլուծեք: Մի պահ պատկերացնենք, որ այդ քաղաքական ուժն իշխանություն է: Ի՞նչ կլիներ մեր երկրի վիճակը, եթե դրսից մի փոքր ճնշում լիներ: Ինչպե՞ս կարելի է ասել, որ նախագահի մեկ ելույթի հետևանքով մի կուսակցություն քանդվեց՝ դրանում մեղադրելով նախագահին: Համաձայնեք, որ առնվազն տարօրինակ է: Ցավոք, մեզանում չի կայացել կայուն, կանխատեսելի և ինքնակառավարվող քաղաքական համակարգ: Խնդիրը հենց դա է:

-Կարելի՞ է անցնել պառլամենտական համակարգին նման իրավիճակում, երբ կայացած չէ քաղաքական համակարգը, որի բաղկացուցիչ մասը պետք է լինեն կուսակցությունները:

-Մեզանում կուսակցություններն ընդհանրապես չեն կայանա, եթե չփոխենք կառավարման համակարգը:Այս 20-25 տարիներին կուսակցությունների չկայացման պատճառն այն է եղել, որ կուսակցություններին վերապահված դերակատարումն ԱԺ-ում եղել է ձևական: Իշխանությունը եղել է անհատի՝ նախագահի ձեռքին, որին սահմանադրորեն վերապահված էր անսահման և անվերահսկելի իշխանություն:

Կուսակցությունները չեն ունեցել քաղաքական պատասխանատվություն, դրանք եղել են այս կամ այն լիդերի սպասարկման կառույց: Դրա համար էլ այսօրվա դրությամբ անհատների միջև է պայքարը: Դրա համար ընդդիմությունը մինչև հիմա ասում է՝ «Հեռացի՛ր, Լևոն», «Հեռացի´ր, Քոչարյան», «Հեռացի´ր, Սերժ»:

Այդպես երկիր չի կառուցվում, այդպես քաղաքական համակարգ չի ստեղծվում: Դրա համար ընդդիմությունը գաղափարախոսական և քաղաքական չի եղել, այլ եղել է անձնավորված, չարությամբ լցված շարժում, որն ապագա չի կարող խոստանալ որևէ մեկին: Մեր բոլոր ժամանակների ընդդիմադիրները միշտ ձախողվել են, որովհետև գործել են ընդդեմ կոնկրետ մեկ անհատի: Նրանք չեն ձևավորել հանրությանը հետաքրքիր քաղաքական օրակարգ: Մի խորհուրդ ունեմ. սահմանադրական փոփոխությունների առումով չհավատաք ո՛չ իշխանությանը, ո՛չ ընդդիմությանը: Ինքներդ կարդացեք, սկսեք ինքներդ դատողություններ անել:

Ես որևէ մեկին չեմ պատրաստվում համոզել և քարոզել: Ես բարձրաձայն արտահայտում եմ իմ ընկալումներն ու պատկերացումները: Թող ինքնուրույն որոշեն կարդալ իմացողները, բանականություն ունեցողները և նրանք, ովքեր կարողանում են դատողություն անել: Սա է մոտեցումը: Իսկ իշխանությունները որևէ մեկին չեն պատրաստվում երաշխիքներ տալ: Պարզապես շեշտում եմ՝ ժամանակն է, որ մենք հրաժարվենք անհատի անսահման, անվերահսկելի իշխանությունից: Այս թեզն առաջինը զարգացրել են հենց ընդդիմադիրները՝ «Ժառանգությունը», ՀՅԴ-ն ԲՀԿ-ն:

 Եթե այն ժամանակ ընդունվեին նրանց առաջարկները, ապա այդ ուժերն էլի՞ պետք է ասեին՝ խորհրդարանական համակարգը բլեֆ է: Ընդդիմադիրներն էին քարոզում, որ հարկավոր է անցում կատարել 100 տոկոսանոց համամասնական ընտրական համակարգի: Հիշեք 2012-ի ԱԺ-ի ընտրություններից առաջ նրանց ելույթները: Ի՞նչն է փոխվել: Նախագահը դա անում է, որպեսզի ստեղծի ընդդիմության հետ համագործակցելու կառուցողական դաշտ:

Հիշեցնեմ, որ 2013-ի նախագահական ընտրություններից հետո էլ նախագահն առաջարկեց, որպեսզի Րաֆֆի Հովհաննիսյանը ղեկավարի սահմանադրական բարեփոխումների գործընթացը, սակայն վերջինս մերժեց: Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվեց իր իսկ նախընտրական ծրագրում ամրագրված բարեփոխումների գործընթացը ղեկավարելուց: Հիմա նրանք դեմ են միայն նրա համար, որ դա նախաձեռնել է հանրապետության նախագահը: Կներեք, բայց սա արդեն շատ նման է մանկական խաղի:

-Իսկ խնդիր չէ՞, որ պետական պաշտոնյաները՝ սկսած վարչապետից, բան ու գործը թողած զբաղված են քարոզչությամբ և շտաբի աշխատանքներով:

-Նախ՝ ինչո՞ւ եք այդպես ասում: Վարչապետը շարունակում է ղեկավարել կառավարությունը: Մյուսները նույնպես իրենց գործն անում են: Կա կուսակցություն և կուսակցական նախաձեռնություն: Դաշնակցությունն էլ է ձևավորում շտաբ: Հիմա դուք էլ կասեք՝ Դաշնակցությո՞ւնն էլ է բան ու գործ թողել: Դա էլ է շատ կարևոր գործ՝ հանրապետության ապագայի հետ կապված, հանրային կյանքի հետ կապված: Այդպես չի կարելի չէ՞ ներկայացնել:

Հարցազրույցը՝ Լևոն Փանոսյանի

Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри