ՄԱԿ-ում ցնցված են Իրաքում տեղի ունեցած զանգվածային մահապատժից
МЕЖДУНАРОДНОЕՄԱԿ-ի մարդու իրավունքներով գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ-Հուսեյնը հայտնել է, որ իրենք պարզապես ցնցված են Իրաքում իրականացված զանգվածային մահապատժից, փոխանցում է Ռոյթերզ գործակալությունը:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքներով վարչությունը հարցում է կատարել այդ դատապարտյալների մասին, նրանց առաջադրված մեղադրանքների և ձերբակալության հանգամանքների մասին, սակայն տվյալ տեղեկություններն այդպես էլ չեն տրամադրվել։
Հիշեցնենք, որ Իրաքի Էն Նասիրիա քաղաքում սեպտեմբերի 24-ին մահապատժի է ենթարկվել միաժամանակ 42 հոգի, ում հրապարակավ կախաղան են հանել։
Իրաքի կառավարությունը հավաստիացնում է, որ այդ մարդիկ Իսլամական Պետության, Ալ Քաիդայի կամ որևէ այլ ահաբեկչական խմբավորման անդամներ են, սակայն որևէ ապացույցներ չկան այդ հարցում:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
День рождения в Италии с Юнибанком



