Լոս Անջելեսում հայ վարորդ է մահացել
ОБЩЕСТВОԱՄՆ Լոս Անջելես քաղաքում հայ տղամարդ է մահացել վթարի հետեւանքով։
Քալիֆորնիայի ճանապարհային ոստիկանության փոխանցմամբ, դեպքը տեղի է ունեցել նախօրեին ցերեկը, Բըրբենքում, թիվ 134 մայրուղու վրա։
Էնսինո քաղաքի բնակիչ, 60-ամյա Ռուբեն Յաղուբյանը իր մեքենայով դուրս էր եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել ծառին։
Յաղուբյանի 1998 թվականի արտադրության Toyota Camry-ն առայժմ անհայտ պատճառներով սահել էր մայրուղուց դուրս եւ հարվածել ծառին։ Մեքենայում նա մենակ էր եղել եւ տեղում մահացել էր։ Դեպքի կապակցությամբ քննությունը շարունակվում է։
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



